«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է դատական, վարչական ակտերի, կատարողական մակագրության թերթերի (այսուհետ՝ նաեւ կատարման ենթակա ակտեր) հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի (այսուհետ` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն)՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի, առանձնահատկությունները:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերը եւ 4-րդ մասի 6-րդ եւ 7-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի՝
1) 1-ն մասում «Հայաստանի Հանրապետության օրենքից» բառերից հետո լրացնել ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից,» բառերը:
2) Հոդվածը լրացնել նոր 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով.
«3. Հարկադիր կատարողների բարեվարքության համակարգի եւ այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են հարկադիր կատարողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Հարկադիր կատարողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները
1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.
1) հարկադիր կատարման ծառայության գլխավոր պաշտոններ.
2) հարկադիր կատարման ծառայության առաջատար պաշտոններ.
3. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է գլխավոր հարկադիր կատարողը եւ վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Անվանացանկում չեն ներառվում գլխավոր հարկադիր կատարողի եւ նրա տեղակալների պաշտոնները:
4. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողները համարվում են հարկադիր կատարման ծառայողներ (այսուհետ՝ հարկադիր կատարողներ):
5. Գլխավոր հարկադիր կատարողը եւ նրա տեղակալները համարվում են հարկադիր կատարման ծառայության պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկում:
6. Սույն օրենքով հարկադիր կատարողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են գլխավոր հարադիր կատարողի եւ նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը գլխավոր հարադիր կատարողի եւ նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհվում է գլխավոր հարկադիր կատարողին եւ նրա տեղակալներին: Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում է վարչապետը:»
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը եւ 5-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 9. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները
Սույն օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկադիր կատարման ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր օրենքով նախատեսված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):
Հարկադիր կատարման ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:
Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար դիմած եւ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո՝ մինչեւ պաշտոնի նշանակվելը, ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացների` նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու եւ դասընթաց անցնելու կարգը, պայմանները եւ դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը:»
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 12. Հարկադիր կատարման ծառայության պաշտոններում նշանակելու պայմանները, հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները
1. Գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման գլխավոր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից երկու տարին առնվազն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում կամ ութ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոն, առնվազն երեք տարի՝ հարկադիր կատարման գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
Հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն երկու տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
Հարկադիր կատարման առաջատար խմբի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի եւ փորձի:
Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո:»:
Հոդված 10. Օրենքի 12.1 հոդվածի՝
1. 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Բացառությամբ գլխավոր հարկադիր կատարողի եւ նրա տեղակալների, մյուս հարկադիր կատարողները պաշտոնի նշանակվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, ովքեր չեն բավարարում սույն օրենքի 9-րդ, 12-րդ եւ 40-րդ հոդվածների պահանջները:».
2. Հոդվածի 3- 12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 12.2-րդ հոդվածի՝
1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ 9 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»
3) 2- 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ատեստավորումը» բառը փոխարինել «կատարողականի գնահատումը» բառերով:
Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածի՝
1) Վերնագրում «ատեստավորման կարգն ու պայմանները» բառերը փոխարինել «կատարողականի գնահատումը» բառերով:
2) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հարկադիր կատարողի կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:».
3) 2-11-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) 1-ի եւ 2-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հարկադիր կատարողի վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
2. Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու եւ գործադրելու (կիրառել) հրազեն եւ օրենքով նախատեսված հատուկ միջոցներ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».
2. 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 16. Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը
1. Հարկադիր կատարողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Հարկադիր կատարողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`
1) կենտրոնական մարմնի բաժինների պետերին, Երեւանի քաղաքային բաժինների պետերին, մարզային բաժինների պետերին, բաժինների պետերի տեղակալներին, բաժանմունքների պետերին պարտադիր ռոտացիայի կարգով այլ պաշտոնի փոխադրելով` տվյալ պաշտոնում նվազագույնը երեք եւ առավելագույնը հինգ տարվա ծառայություն անցնելուց հետո.
2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ:
3. Հարկադիր կատարողը, իր դիմումի համաձայն, կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ցածր այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր»:»:
Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, հարկադիր կատարողի հիմնական իրավունքներն են՝»
2) 1-ին մասի 1- 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին մասի 9-րդ կետից հանել «եւ ատեստավորման» բառերը.
4) Հոդվածի երկրորդ մասը հանել:
Հոդված 17. Օրենքի 19-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, հարկադիր կատարողի հիմնական պարտականություններն են՝»
2) 1-ին մասի 1- 4-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
4) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2.Հարկադիր կատարողը պարտավոր է տալ գրավոր բացատրություններ, եթե իր նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն: Ծառայողական քննություն անցկացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:»:
Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի՝
ա) 2-րդ կետում «այլ» բառից առաջ լրացնել ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի» բառերը.
բ) 9- րդ եւ 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
գ) 12-րդ կետից հանել «մասնագիտական եւ» բառերը.
2) 3-րդ մասի՝
ա)1-ին նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.
բ) 2-րդ նախադասությունից հանել «նաեւ» եւ «այլ» բառերը:
Հոդված 19. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում «ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ» բառով:
Հոդված 20. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «պաշտոններ» բառից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերը:
Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 30. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ հարկադիր կատարողն իրավունք չունի լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի:»:
Հոդված 22. Օրենքի 34-րդ հոդվածի՝
1) վերնագրում «խրախուսանքի տեսակները» բառերը փոխարինել «խրախուսանքները» բառով:
2) 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հարկադիր կատարողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Հարկադիր կատարողների նկատմամաբ խրախուսանք կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը եւ գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց կողմից նշանակված հարկադիր կատարողների նկատմամբ:
2. Հարկադիր կատարողի նկատմամբ կարող է կիրառվել նաեւ արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքը կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը` համապատասխան նախարարի համաձայնությամբ:
3. Երկարամյա ծառայության եւ (կամ) ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար հարկադիր կատարողը պարգեւատրվում է մեդալով կամ կրծքանշանով:
4. Մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».
3) 5- 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 23. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 35. Հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հարկադիր կատարողների նկատմամաբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
2. Հարկադիր կատարողի նկատմամաբ կարող է կիրառվել նաեւ մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:
3. Մեկ աստիճանով կոչման իջեցում կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի եւ արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող հարկադիր կատարողների նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:
4. Ծառայությունից ազատում կարգապահական տույժը գլխավոր հարկադիր կատարողի նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:
5. Կարգապահական տույժերը կիրառում են համապատասխանաբար համապատասխան նախարարը եւ գլխավոր հարկադիր կատարողը՝ իրենց կողմից նշանակված հարկադիր կատարողների նկատմամբ:»:
Հոդված 24. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 36. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը
1. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը, հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 25. Օրենքի 37-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 26. Օրենքի 38-րդ հոդվածի`
1) 1-ին մասի՝
ա) 7-րդ եւ 8-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.».
8) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.».
բ) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
գ) 12-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«12) հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.
13) օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.
14) երկու տարի անընդմեջ վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.».
2) Հոդվածը լրացնել նոր 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով.
«2. Հարկադիր կատարողի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:
3. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու հարկադիր կատարողի լիազորությունները:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հարկադիր կատարողի լիազորությունները դադարեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:»:
3) վերջին նախադասությունը հանել:
Հոդված 27. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 3- 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 28. Օրենքի 42-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 29. Օրենքը լրացնել նոր 52.1. եւ 52.2. հոդվածներով.
«Հոդված 52.1. Պաշտոնի անձնագիրը
1. Բացառությամբ գլխավոր հարկադիր կատարողի եւ նրա տեղակալների պաշտոնների՝ հարկադիր կատարման մյուս պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր: Պաշտոնի անձնագրի հաստատման եւ փոփոխման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:
2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիր) հարկադիր կատարման ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող հարկադիր կատարողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:
3. Հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնների անձնագրերը հաստատում է գլխավոր հարկադիր կատարողը:
Հոդված 52.2. Հարկադիր կատարողի անձնական գործը
1. Հարկադիր կատարողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Հարկադիր կատարողի անձնական գործը վարում է կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 30.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 13-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին նշված օրենքները համապատասխանեցնելու հետ, մասնավորապես՝ համապատասխան օրենքները համապատասխանեցվում են՝
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնների նոր դասակարգմանը՝ հաշվի առնելով, որ առանձնահատկություններ են սահմանվում զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողների պաշտոնների, ոստիկանության գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողների պաշտոնների, փրկարարական ծառայության պաշտոնների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետական ծառայության պաշտոնների, քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների եւ քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման պաշտոնների, հարկադիր կատարողների պաշտոնների, դիվանագիտական ծառայության պաշտոնների, պետական եկամուտների կազմակերպման եւ հսկողության, ստուգումների կազմակերպման եւ դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների, դատական ծառայողների՝ դատավորի օգնականի, դատավորի գործավարի եւ դատական նիստերի քարտուղարի պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար:
2. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված նոր պաշտոնների դասակարգմանը, այն է` քաղաքական պաշտոններ, վարչական պաշտոններ, ինքնավար պաշտոններ, հայեցողական պաշտոններ:
3. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով նախատեսված պետական մարմնի կարգավիճակին:
4. «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներում եւս կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝
1) «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալների պաշտոնում վերանշանակում կամ նշանակում չի կատարվում, ապա նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները իրավունքի ուժով ազատվում են զբաղեցրած պաշտոնից:
2) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ՝
ա. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ձեւավորվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն նախատեսված չէ եւ ձեւավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորությունները իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն նախատեսված չէ.
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն սահմանված չէր եւ այդ մարմնի համար եւս սահմանում է Կառավարությունը.
բ. Հաշվեքննիչ պալատում գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Հաշվեքննիչ պալատը, իսկ գործող օրենքով .
գ. քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ միայն մեկ անգամ կարող է երկարաձգվել ծառայության ժամկետը.
դ. քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցված պաշտոնից, եթե ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 80 օր աշխատանքի չի ներկայանում՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը, իսկ գործող օրենքով նախատեսված է 140 օր:
Նախագծով հստակեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով առանձնահատկություններ սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների մասով, մասնավորապես՝ նախագծում նշվում են այդ մարմինների այն ստորաբաժանումները, որոնց վրա չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողությունը:
3) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթի են:
Նախագծի 1-ին հոդվածով առավել հստակեցվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելավճարների տրամադրման եւ հաշվարկման դրույթները, միաժամանակ վերականգնվում է դատական ծառայողների համար զբաղեցրած պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում հավելավճարի իրավունքը (համապատասխան դրույթ առկա է եղել մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը):
Հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի քննիչների, ինչպես նաեւ ՊԵԿ քննիչների վարձատրությանը վերաբերող դրույթների խմբագրումները պայմանավորված են «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 22-ի ՀՕ-206-Ն օրենքով քննիչների պաշտոնները ինքնավար պաշտոններ դառնալու հանգամանքով: Դրանով պայմանավորված ՊԵԿ քննիչների հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները Օրենքի 9-րդ հավելվածից տեղափոխվում են 1-ին հավելված:
Նույն հիմնավորմամբ փոխվում է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ գլխի վերնագիրը: Գործող խմբագրությամբ այդ գլխով կարգավորված են պետական հատուկ ծառայողների («Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքով հատուկ քննչական ծառայությունում, քննչական կոմիտեում ծառայությունը, ինչպես նաեւ զինվորական ծառայությունը պետական հատուկ ծառայության տեսակ էին համարվում) վարձատրությանը վերաբերող դրույթները:
Հաշվի առնելով այն, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով առավել հստակեցվել է պետական ծառայության շրջանակը, եւ Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը այլեւս կիրառելի չէ, հիշյալ դրույթն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել:
Միաժամանակ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 16-րդ, 17-րդ մասերով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված դրույթները համապատասխանեցվում են, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 12-րդ մասը հստակեցվում է:
Օրենքի 1-ին հավելվածում լրացվում է նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի գործակիցը՝ հաշվի առնելով մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ի այդ պաշտոնի համար սահմանված գործակիցը:
4) «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ՝
ա. պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման եղանակով.
բ. տեսչական մարմինը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքով, իսկ գործող օրենքով նախատեսված է բացառություն եւ տեսչական մարմինը միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է Կառավարության որոշմամբ:
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
3. Ակնկալվող արդյունքը
Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման դեպքում նշված օրենքները կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
29 օգոստոսի 2019 թվականի N 1164 - Ա
Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերի փաթեթի մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. սեպտեմբերի 9
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1164-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ