Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի, առանձնահատկությունները:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 2. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մասին օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից, «Հանրային ծառայության մասին» օրենքից, մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից եւ մաքսային ծառայության հարցերը կարգավորող իրավական այլ ակտերից:
2. Մաքսային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 5. Սույն օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված մաքսային ծառայության պաշտոնների վրա:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 7. Մաքսային ծառայության պաշտոնները
1. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
2. Մաքսային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.
1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոններ,
2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոններ,
3) մաքսային ծառայության առաջատար պաշտոններ,
4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոններ:
3. Մաքսային ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է մաքսային մարմնի ղեկավարը եւ վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Մաքսային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկում:
5. Մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք համարվում են մաքսային ծառայողներ:
6. Սույն օրենքով մաքսային ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են մաքսային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը մաքսային մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի`
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Մաքսային ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիր) մաքսային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող մաքսային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով՝ կոմիտեի ղեկավարի հաստատած փաստաթուղթն է:»:
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասում «մաքսային ծառայության» բառերից հետո լրացնել «բարձրագույն,» բառը:
Հոդված 6. Օրենքի 9-11-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 12. Մաքսային ծառայության պաշտոնի անձնագրի (նկարագրի)` կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները
1. Մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն:
2. Մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ են աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն հետեւյալ չափանիշները.
1) մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` յոթ տարվա աշխատանքային ստաժ:
2) մաքսային ծառայության գլխավոր պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով (նկարագրով) պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.
3) մաքսային ծառայության առաջատար պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով (նկարագրով) պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
4) մաքսային ծառայության կրտսեր պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:»:
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 13. Մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
1. Մաքսային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Մրցույթին չի կարող մասնակցել այն քաղաքացին, ով չի բավարարում սույն օրենքի 8-րդ եւ 49-րդ հոդվածներով սահմանված պահանջները, եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:»:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 14. Մաքսային ծառայության պաշտոնի նշանակումը
1. Մաքսային ծառայության պաշտոններում մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակում եւ պաշտոններից ազատում է մաքսային մարմնի ղեկավարը:
2. Մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչեւ 9 ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 15. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատումը, վերապատրաստումը
1. Մաքսային ծառայողների կատարողականի գնահատման եւ վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով.
«5. Մաքսային ծառայության բարձրագույն կոչումներն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաեւ մաքսային մարմնի ղեկավարին եւ նրա տեղակալներին:»
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենքի 221-րդ հոդվածում «մարմնի վերակազմակերպումը» բառերից հետո լրացնել «, կառուցվածքային փոփոխությունը» բառերը, իսկ «երբ վերակազմակերպումն» բառերը փոխարինել «երբ վերակազմակերպումը, կառուցվածքային փոփոխությունը» բառերով:
Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածի`
1) վերնագրում «Մաքսային ծառայողի» բառերից հետո լրացնել «հիմնական» բառը.
2) 1-ին մասում «Մաքսային ծառայողն իրավունք ունի`» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, մաքսային ծառայողների հիմնական իրավունքներն են՝» բառերով.
3) 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերը եւ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածի`
1) վերնագրում «Մաքսային ծառայողի» բառերից հետո լրացնել «հիմնական» բառը.
2) 1-ին մասում «Մաքսային ծառայողը պարտավոր է`» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, մաքսային ծառայողների հիմնական պարտականություններն են՝» բառերով.
3) 1-ին մասի 1-5-րդ, 8-9-րդ կետերը եւ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 241-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 18. 25-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 25. Մաքսային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ մաքսային ծառայողն իրավունք չունի լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի:»:
Հոդված 19. Օրենքի 26-րդ հոդվածի`
1) 1-ին մասի առաջին նախադասությունից առաջ լրացնել նոր նախադասություն.
«Մաքսային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, կիրառել հատուկ միջոցներ, ինչպես նաեւ հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:»:
2) 1-ին մասում «պարբերաբար, մաքսային» բառերից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը.
3) 2-4-րդ մասերում, 5-րդ մասի առաջին պարբերությունում «մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:
Հոդված 20. Օրենքի 27-րդ հոդվածի առաջին պարբերությունում «Մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:
Հոդված 21. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում եւ 2-րդ մասի առաջին պարբերությունում «մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:
Հոդված 22. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում, 2-րդ մասի առաջին պարբերությունում, 3-րդ եւ 5-րդ մասերում «մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:
Հոդված 23. Օրենքի 30-րդ հոդվածում «մաքսային» բառից հետո լրացնել «մարմնի հանրային» բառերը:
Հոդված 21. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով.
«4. Հարկային ծառայողների տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 22. Օրենքի 33-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 23. Օրենքի 34-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «ծառայությունը» բառը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմնված կարգով:» բառերով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 24. Օրենքի 35-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «Մաքսային ծառայողների» բառերը փոխարինել «Մաքսային մարմնի հանրային ծառայողների» բառերով.
2) 2-րդ մասում «Մաքսային ծառայողին» բառերը փոխարինել «Մաքսային մարմնի հանրային ծառայողին» բառերով:
Հոդված 25. Օրենքի 411-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
Հոդված 26. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «ԱԶԱՏԵԼԸ» բառից հետո լրացնել «, ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը:
Հոդված 27. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 43. Մաքսային ծառայողների խրախուսումը
1. Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Մաքսային ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է մաքսային մարմնի ղեկավարը:
2. Մաքսային ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաեւ արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը մաքսային ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է նման կոչում շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
3. Երկարամյա ծառայության եւ (կամ) ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար մաքսային ծառայողը պարգեւատրվում է մեդալով կամ կրծքանշանով:
4. Մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
5. Մաքսային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը»:
Հոդված 28. Օրենքի 431-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 29. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 44. Մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով մաքսային ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:
2. Մաքսային ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաեւ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ՝ կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:
3. Մաքսային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը: Մաքսային մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տուժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:»:
Հոդված 30. Օրենքի 441-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 31. Օրենքի 45-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «Սույն օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պարտականությունները չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) համար, եթե դրա արդյունքում» բառերը փոխարինել «Մաքսային ծառայողի կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում» բառերով.
2) 1-ին մասի 3-րդ կետում «եւ (կամ) իջեցվում պաշտոնից կամ ազատվում» բառերը փոխարինել «ազատվում է» բառով.
3) 2-4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 32. Օրենքի 46-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «կոմիտեի սահմանած կարգով» բառերը փոխարինել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով» բառերով.
2) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 33. Օրենքի 461-րդ եւ 462-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 34. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետից հանել «եւ որակավորման բարձրացման» բառերը:
Հոդված 35. Օրենքի 48-րդ հոդվածի`
1) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6) հանրային պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը.»,
2) 2-րդ մասի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.»,
3) 2-րդ մասի 91 -րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«91 ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.»,
4) 2-րդ մաս 10-րդ կետից հանել «եւ վարքագծի (էթիկայի)» բառերը.
5) 2-րդ մասի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«7) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում:»,
6) 2-րդ մասի 13-րդ կետից հանել «սույն» բառը.
7) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու մաքսային ծառայողի լիազորությունները:»:
Հոդված 36. Օրենքի 481-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 37. Օրենքի 48.2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 48.2. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովը
1. Մաքսային ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը, վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 38. Օրենքի 49-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «օրենքով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի տարիքն է» բառերը փոխարինել «65 տարին է» բառերով.
2) 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով:
Հոդված 39. Օրենքի 51-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 2-րդ, 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով սահմանված հիմքերի առաջացումը եւ (կամ) 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելը:».
4) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Մաքսային ծառայության կադրերի ռեզերվի վարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 40. Անցումային դրույթներ
Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը մաքսային ծառայողի ծառայության ժամկետը օրենքով սահմանված կարգով երկարացված լինելու դեպքում մաքսային ծառայողը շարունակում է զբաղեցնել մաքսային ծառայության պաշտոնը մինչեւ ժամկետի ավարտը:
Հոդված 41.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին նշված օրենքները համապատասխանեցնելու հետ, մասնավորապես՝ համապատասխան օրենքները համապատասխանեցվում են՝
1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության պաշտոնների նոր դասակարգմանը՝ հաշվի առնելով, որ առանձնահատկություններ են սահմանվում զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողների պաշտոնների, ոստիկանության գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողների պաշտոնների, փրկարարական ծառայության պաշտոնների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետական ծառայության պաշտոնների, քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների եւ քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման պաշտոնների, հարկադիր կատարողների պաշտոնների, դիվանագիտական ծառայության պաշտոնների, պետական եկամուտների կազմակերպման եւ հսկողության, ստուգումների կազմակերպման եւ դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների, դատական ծառայողների՝ դատավորի օգնականի, դատավորի գործավարի եւ դատական նիստերի քարտուղարի պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար:
2. «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված նոր պաշտոնների դասակարգմանը, այն է` քաղաքական պաշտոններ, վարչական պաշտոններ, ինքնավար պաշտոններ, հայեցողական պաշտոններ:
3. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով նախատեսված պետական մարմնի կարգավիճակին:
4. «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներում եւս կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝
1) «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ եթե նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալների պաշտոնում վերանշանակում կամ նշանակում չի կատարվում, ապա նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները իրավունքի ուժով ազատվում են զբաղեցրած պաշտոնից:
2) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ՝
ա. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը ձեւավորվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն նախատեսված չէ եւ ձեւավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորությունները իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն նախատեսված չէ.
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ գործող օրենքով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար բացառություն սահմանված չէր եւ այդ մարմնի համար եւս սահմանում է Կառավարությունը.
բ. Հաշվեքննիչ պալատում գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում եւ անցկացնում է Հաշվեքննիչ պալատը, իսկ գործող օրենքով .
գ. քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ միայն մեկ անգամ կարող է երկարաձգվել ծառայության ժամկետը.
դ. քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցված պաշտոնից, եթե ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 80 օր աշխատանքի չի ներկայանում՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդը, իսկ գործող օրենքով նախատեսված է 140 օր:
Նախագծով հստակեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով առանձնահատկություններ սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների մասով, մասնավորապես՝ նախագծում նշվում են այդ մարմինների այն ստորաբաժանումները, որոնց վրա չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի գործողությունը:
3) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթի են:
Նախագծի 1-ին հոդվածով առավել հստակեցվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելավճարների տրամադրման եւ հաշվարկման դրույթները, միաժամանակ վերականգնվում է դատական ծառայողների համար զբաղեցրած պաշտոնին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում հավելավճարի իրավունքը (համապատասխան դրույթ առկա է եղել մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը):
Հատուկ քննչական ծառայության եւ քննչական կոմիտեի քննիչների, ինչպես նաեւ ՊԵԿ քննիչների վարձատրությանը վերաբերող դրույթների խմբագրումները պայմանավորված են «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 22-ի ՀՕ-206-Ն օրենքով քննիչների պաշտոնները ինքնավար պաշտոններ դառնալու հանգամանքով: Դրանով պայմանավորված ՊԵԿ քննիչների հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները Օրենքի 9-րդ հավելվածից տեղափոխվում են 1-ին հավելված:
Նույն հիմնավորմամբ փոխվում է նաեւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 4-րդ գլխի վերնագիրը: Գործող խմբագրությամբ այդ գլխով կարգավորված են պետական հատուկ ծառայողների («Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքով հատուկ քննչական ծառայությունում, քննչական կոմիտեում ծառայությունը, ինչպես նաեւ զինվորական ծառայությունը պետական հատուկ ծառայության տեսակ էին համարվում) վարձատրությանը վերաբերող դրույթները:
Հաշվի առնելով այն, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով առավել հստակեցվել է պետական ծառայության շրջանակը, եւ Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը այլեւս կիրառելի չէ, հիշյալ դրույթն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել:
Միաժամանակ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 16-րդ, 17-րդ մասերով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանված դրույթները համապատասխանեցվում են, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 12-րդ մասը հստակեցվում է:
Օրենքի 1-ին հավելվածում լրացվում է նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդականի գործակիցը՝ հաշվի առնելով մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ի այդ պաշտոնի համար սահմանված գործակիցը:
4) «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ՝
ա. պետական մարմնի կառուցվածքային փոփոխությունն իրականացվում է նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման եղանակով.
բ. տեսչական մարմինը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքով, իսկ գործող օրենքով նախատեսված է բացառություն եւ տեսչական մարմինը միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է Կառավարության որոշմամբ:
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
3. Ակնկալվող արդյունքը
Մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման դեպքում նշված օրենքները կհամապատասխանեցվեն «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն, «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ- 206-Ն, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքներին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
29 օգոստոսի 2019 թվականի N 1164 - Ա
Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերի փաթեթի մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. սեպտեմբերի 9
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1164-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ