Հոդված 1. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետում՝
ա)«դ» ենթակետից հանել «հողի եւ» բառերը:
բ) լրացնել նոր ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«ե) համայնքի վարչական սահմաններից դուրս, Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումից գոյացած մուտքերը, իսկ համայնքի վարչական սահմաններում (բացի Երեւան քաղաքի թաղային համայնքներից) գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումից եւ պետական անշարժ գույքի եւ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից մուտքերի 70 տոկոսը:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 1.2 կետի «է)» ենթակետում «մասնավորեցումից» բառերից հետո լրացնել «եւ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 1 կետում լրացնել նոր «ը)»ենթակետ, հետեւյալ բովանդակությամբ՝
«ը) համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումից մուտքերը:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից: