Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 Օրենքի14-րդ հոդվածը լրացնել 3-րդ եւ 4-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«3. Նպատակային ծրագրերը ներառում են նաեւ գերակա գիտական ծրագրերը :
4. Գերակա գիտական ծրագրեր են համարվում ՀՀ կառավարության կողմից, տվյալ տարվա համար, որպես այդպիսին հաստատված գիտական ծրագրերը:»:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետում «եկամտային մասի աճին» բառերը փոխարինել «եկամտային մասի աճի կրկնակի չափին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«5. Գերակա գիտական ծրագրերում ընդգրկված գիտնականի եւ գիտական աշխատողի աշխատավարձըչի կարող պակաս լինել, քանմեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի կրկնապատիկ չափը:
Գերակա գիտական ծրագրերում ընդգրկված գիտնականի եւ գիտական աշխատողի տարեկան աշխատավարձըչի կարող ցածրլինել նախորդ տարվա աշխատավարձի չափից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: