Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-557-05.04.2005-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (18 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-176) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները`

1. 7-րդ հոդվածի «ընդգրկվում է» բառերը փոխարինել «եւ պետական հրդեհային տեսչությունն ընդգրկվում են » բառերով :

2. 12-րդ հոդվածը լրացնել նոր «բ)1 ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ «բ)1 պետական հրդեհային տեսչություն»:

3. 13-րդ հոդվածում`

ա) հոդվածի վերնագիրը լրացնել «եւ պետական հրդեհային տեսչությունը» բառերով.

բ) հոդվածի առաջին մասից հանել «իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահպանման նկատմամբ,», իսկ երկրորդ մասից` «պետական հրդեհային հսկողության մասին կանոնադրությունը եւ» բառերը.

գ) հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերը «ծառայության» բառերից հետո լրացնել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերով.

դ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`

«Պետական հրդեհային տեսչությունն իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Պետական հրդեհային տեսչության կողմից տրվող կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների ձեւերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը»:

4. 20-րդ հոդվածի առաջին, երկրորդ, երրորդեւ յոթերորդ մասերի «հակահրդեհային ծառայության» բառերը փոխարինել «հրդեհային տեսչության» բառերով:

5. 22-րդ հոդվածի վերնագիրը եւ առաջին մասը «հակահրդեհային ծառայության» բառերից հետո լրացնել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերով:

6. 23-րդ հոդվածի վերնագիրը եւ տեքստը «պետական հակահրդեհային ծառայության» բառերից հետո լրացնել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերով:

7. 30-րդ հոդվածի երկրորդ մասի «թ» կետի «հակահրդեհային ծառայության» բառերը փոխարինել «հրդեհային տեսչության» բառերով :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` հիմնարկը կարող է ունենալ կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներ: Հայաստանի Հանրապետության Նախագահի 16.03.2002թ. ՆՀ-1064 հրամանագրով (Հայաստանի Հանրապետության Նախագահի 04.04.2004թ. ՆՀ-52-Ն հրամանագրի խմբագրությամբ) սահմանված «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգ»-ով սահմանված են, թե որոնք են հիմնարկի առանձնացված ստորաբաժանումները: Կարգի 4.6 կետի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն գործակալությունը «ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող պետական մարմին է»` ծառայությունները մատուցում է հիմնարկի խնդիրների իրականացման նպատակով, իսկտեսչությունը «վերահսկողական գործառույթներ իրականացնող եւ պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է»: Վերոնշյալ իրավական ակտերի եւ ՀՀ կառավարության 30.04.2002թ. թիվ 488 որոշման համաձայն առանձնացված ստորաբաժանումները նույնպես ունեն կառուցվածքային ստորաբաժանումներ: Կառուցվածքային ստորաբաժանումը չի կարող ինքնուրույն հանդես գալ, լինել քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակից եւ այլն, ստեղծվում է միայն հիմնարկի եւ առանձնացված ստորաբաժանման` գործակալության եւ տեսչության, խնդիրների կատարումն ապահովելու համար ծառայություններ մատուցելու նպատակով:

Պետական հակահրդեհային ծառայությունն Արտակարգ իրավիճակների վարչության կառուցվածքային ստորաբաժանում է, հիմնարկի խնդիրների իրականացման նպատակով մատուցում է ծառայություններ եւ իրականացնում է վերահսկողական, ստուգման գործառույթներ, որը հակասում է պետական կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրին եւ դրա իրագործման նպատակով ընդունված իրավական ակտերին:

Այսօր բոլոր նման գործառույթներ իրականացնող` բնապահպանության, ատոմային հսկողության, լեռտեխհսկողության եւ այլ բնագավառների մարմինները վերակազմակերպվել են առանձնացված ստորաբաժանման` տեսչության: Տեսչական գործառույթները առանձնացվել են, իսկ կառուցվածքային ստորաբաժանումը մնացել է լոկ որպես հիմնարկի խնդիրների կատարումն ապահովելու համար ծառայություններ մատուցող մարմին: