Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-557-05.04.2005-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (18 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-176) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

1. 7-րդ հոդվածի «ընդգրկվում է» բառերը փոխարինել «եւ պետական հրդեհային տեսչությունն ընդգրկվում են » բառերով:

2. 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1 » կետով`

«բ1 ) պետական հրդեհային տեսչություն.»:

3. 13-րդ հոդվածում`

ա) վերնագիրը լրացնել «եւ պետական հրդեհային տեսչությունը» բառերով.

բ) հոդվածի 1-ին մասից հանել «իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահպանման նկատմամբ,», իսկ 2-րդ մասից` «պետական հրդեհային հսկողության մասին կանոնադրությունը եւ» բառերը.

գ) 3-րդ եւ 4-րդ մասերը «ծառայության» բառերից հետո լրացնել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերով.

դ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Պետական հրդեհային տեսչությունն իրականացնում է պետական հսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Պետական հրդեհային տեսչության կողմից տրվող կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների ձեւերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»:

4. 20-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 7-րդ մասերի «հակահրդեհային ծառայության» բառերը փոխարինել «հրդեհային տեսչության» բառերով:

5. 22-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «հակահրդեհային ծառայության» բառերից հետո լրացնել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերով:

6. 23-րդ հոդվածի վերնագիրը եւ տեքստը «պետական հակահրդեհային ծառայության» բառերից հետո լրացնել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերով:

7. 30-րդ հոդվածի երկրորդ մասի «թ» կետի «հակահրդեհային ծառայության» բառերը փոխարինել «հրդեհային տեսչության» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: