ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը պետական երիտասարդական քաղաքականության ձեւավորման եւ իրականացման իրավական հիմքն է: Այն կարգավորում է փոխհարաբերությունները երիտասարդական քաղաքականության սուբյեկտների եւ պետության միջեւ, պետական երիտասարդական քաղաքականության բնագավառում երիտասարդ քաղաքացիների սոցիալական, տնտեսական, մշակութային,հասարակական, կազմակերպչական գործունեության պայմանների ու երաշխիքների ապահովումն ի շահ հասարակության եւ երիտասարդ անհատի քաղաքացիական կայացման :
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականության իրավական կարգավորումը
Հայաստանի Հանրապետությունում պետական երիտասարդական քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այնպիսի նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1. պետական երիտասարդական քաղաքականություն՝ համապատասխան նորմերի համակարգ ապահովող գործընթաց է, որը նախատեսում է պետության մասնակցությունը երիտասարդական հարցերի բնագավառում, ինչպես նաեւ այն սոցիալ-տնտեսական, քաղաքացիաիրավական, կազմակերպչական պայմաններն ու երաշխիքները, որոնք անհրաժեշտ են բազմակողմանի զարգացած անձի սոցիալական կայացման համար,
2. երիտասարդ՝ 16-30 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, 16-30 տարեկան օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք՝ այն չափով, որքանով նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելն իր հետ բերում է համապատասխան պետական մարմինների պարտավորություններ,
3. երիտասարդական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն կազմակերպությունները, որոնց անդամների տարիքային սահմանը չի անցնում 30 տարեկանից կամ, որոնք զբաղված են մինչեւ 30 տարեկան քաղաքացիների շրջանում տարվող աշխատանքներով,
4. երիտասարդ ընտանիք՝ ընտանիք, որտեղ ամուսիններից մեկի տարիքը ոչ ավելի է, քան 30 տարեկանը կամ երեխա ունեցող միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը,
5. պետական աջակցություն՝ պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների գործունեության իրավական, տնտեսական, կազմակերպական պայմանների եւ երաշխիքների ստեղծման նպատակով պետական կառավարման մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների համակարգ:
Հոդված 4. Պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտները
Պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտներն են՝
1. երիտասարդները,
2. 14-18 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
3. երիտասարդական կազմակերպությունները,
4. երիտասարդ ընտանիքները,
5. պետական երիտասարդական քաղաքականության իրականացմանն աջակցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:
Հոդված 5. Պետական երիտասարդական քաղաքականության կազմակերպումը
Հայաստանի Հանրապետությունում պետական երիտասարդական քաղաքականությունն իրականացվում է պետական (տարեկան, եռամյա, հեռանկարային) ծրագրերով, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Պետական երիտասարդական քաղաքականության նպատակը
Պետական երիտասարդական քաղաքականության նպատակը երիտասարդ մարդու ազգային դիմագծի եւ ժողովրդավարական, քաղաքացիական գիտակցության ձեւավորման,երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժն ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործելու սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական, կրթական, հոգեւոր, մշակութային, կազմակերպական պայմաններ եւ երաշխիքներ ստեղծելն է։
Հոդված 7. Պետական երիտասարդական քաղաքականության սկզբունքները
Պետական երիտասարդական քաղաքականության սկզբունքներն են՝
1. պետական երիտասարդական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացում պետության, հասարակության ու անձանց շահերի, քաղաքացիների իրավունքների եւ պարտականությունների համադրում,
2. երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների մասնակցության հավասար հնարավորությունների ապահովում պետական երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացներին,
3. երիտասարդ մասնագետներին աշխատանքով ապահովման աջակցություն,
4. պետական երիտասարդական քաղաքականության իրականացմանն ուղղված ծրագրերի նկատմամբ մոնիտորինգի ապահովում,
5. երիտասարդական հիմնադրամների մոնիտորինգի ապահովում,
6. հրապարակայնություն,
7. մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն, ազգայինեւ համամարդկային արժեքների, պատմամշակութային առանձնահատկությունների պահպանում,
8. սոցիալական ծառայություններից երիտասարդների ազատ օգտվելու իրավունքի ապահովում,
9. երիտասարդների համար ինքնազարգացման եւ ինքնադրսեւորման պայմանների ապահովում,
10. կրթության, հոգեւոր եւ ֆիզիկական զարգացման, առողջության պահպանման, քաղաքացիական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության, մասնագիտական պատրաստման եւ աշխատանքի տեղավորմանիրավունքների ու երաշխիքների ապահովում,
11. պետության եւ հասարակության հանդեպ պատասխանատվությանգիտակցում:
Հոդված 8. Պետական երիտասարդական քաղաքականության իրականացման ուղղությունները
Պետական երիտասարդական քաղաքականությունն իրականացվում է հետեւյալ ուղղություններով.
1. երիտասարդքաղաքացիներիհամար իրավականերաշխիքների ապահովում,
2. երիտասարդության զբաղվածության եւ աշխատանքի տեղավորման բնագավառում երաշխիքների ապահովում,
3. սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն,
4. աջակցություն երիտասարդների շրջանում ձեռնարկատիրության զարգացմանը,
5. երիտասարդների առողջության պահպանման, հոգեւոր ու ֆիզիկական զարգացման, քաղաքացիական ու ռազմահայրենասիրական դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծում,
6. պետական աջակցություն շնորհալի, տաղանդավոր եւ ստեղծագործող երիտասարդներին, երիտասարդ գիտնականներինեւ երիտասարդական կազմակերպություններին,
7. երիտասարդական հիմնախնդիրների ուսումնասիրություն, վիճակագրական տվյալների հաշվառում,
8. միջազգային երիտասարդական (այդ թվում՝ սփյուռքի հետ) համագործակցության զարգացում:
Հոդված 9. Երիտասարդների մասնակցությունը պետական երիտասարդական քաղաքականության ձեւավորմանն ու իրականացմանը
Երիտասարդները, ինչպես նաեւ երիտասարդական կազմակերպությունները իրավունք ունեն մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում պետական երիտասարդական քաղաքականության ձեւավորմանն ու իրականացմանը, դրան ուղղված համալիրու նպատակային ծրագրերի մշակմանը, այլընտրանքային տարբերակների ներկայացմանը, անցկացնելու ծրագրերի նախագծերի անկախփորձաքննություն , աշխատանքային, ֆինանսականմասնակցություն ունենալու նախագծերիեւ ծրագրերի իրականացմանը՝ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ ներկայացնելու, երիտասարդական կազմակերպությունների եւ վերոնշյալ կառավարման մարմինների հետ պայմանագրային հիմունքներով իրենց շահերը ներկայացնելու այլ ձեւերով համագործակցելու միջոցով:
ԳԼՈՒԽ 2.
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 10. Երիտասարդների մասնակցությունը իրականացվող տնտեսական քաղաքականությանը
Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական քաղաքականությանը երիտասարդների մասնակցության նպատակով՝ պետությունը գործող օրենսդրության համաձայն ապահովում է.
1. երիտասարդ քաղաքացիների տնտեսական անկախություն ձեռք բերելու եւ աշխատանքի իրավունքի պայմանները՝ տնտեսության վերակառուցման եւ նոր աշխատատեղերի ստեղծման, կադրերի ուսուցման եւ վերապատրաստման դասընթացների կազմակերպման, մասնագետների պատրաստման համակարգի կատարելագործման միջոցով,
2. երիտասարդների ձեռնարկատիրական գործունեությունը խթանող նորմատիվ ակտերի ընդունումը՝ նպատակային վարկավորման եւ այլ մեխանիզմների կիրառման միջոցով,
3. տնտեսական պայմանների հետեւանքով արտագաղթի կանխումը՝ աշխատատեղերի ստեղծմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացման միջոցով,
4. երիտասարդների կողմից կամ երիտասարդների համար մշակված նորարարական նախագծերին աջակցությունը` երիտասարդների նյութական ինքնապահովվածությանն ուղղված հնարավորություն՟ների ընդլայնման նպատակով:
Հոդված 11. Երիտասարդներին աշխատանքով ապահովումը
1. Երիտասարդների աշխատանքի իրավունքը ապահովվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ուսումնական հաստատություններում, կադրերի վերապատրաստման կուրսերում կամ արտադրական գործունեության ընթացքում ստացած կրթությամբ եւ գործնական հմտություններով:
2. Զբաղվածության պետական ծառայության կողմից երիտասարդներին անվճար տրամադրվում է տեղեկատվություն եւ խորհրդատվություններ են անցկացնում նրանց ապագա գործունեության ոլորտի, աշխատատեղի ընտրության վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում գործուղում են համապատասխան վերապատրաստման կուրսերի:
3. Պետությունը իր սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ օժանդակում է երիտասարդներին աշխատանքով ապահովելուն:
Հոդված 12.Սոցիալական ապահովություն
Երիտասարդների սոցիալական ապահովության նպատակով պետությունը գործող օրենսդրությանը համապատասխան՝ աջակցում է սոցիալական ծառայություններ մատուցող այն կազմակերպություն՟ների ստեղծմանը, որոնք կցուցաբերեն հոգեբանական, մանկավար՟ժական, իրավական եւ այլ օժանդակություն:
Հոդված 13. Պետական աջակցություն երիտասարդների կրթությանը
Պետությունը գործող օրենսդրության համապատասխան.
1. պայմաններ է ստեղծում սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդների` բարձրագույնուսումնական հաստատություն՟ներում սովորելու համար,
2. երաշխավորում է պարտադիր զինվորական ծառայությունից զորա՟ցրված կամ ժամկետային զինվորական ծառայության պարտա՟կա՟նությունները կատարելիս հաշմանդամ դարձած երիտասարդների, ինչպես նաեւ ծառայողական պարտականություն՟ները կատարելիս զոհված /մահացած/ զինծառայողների երեխաներին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ օրենքով սահմանված արտոնյալ պայմաններով ընդունվելու իրավունքը,
3. տրամադրում է կրթաթոշակներ շնորհալի եւ տաղանդավոր երիտասարդներին,
4. կարգավորում է արտերկրի ուսումնական հաստատություններում երիտասարդների ուսումնառությունը` միջկառավարական եւ միջպետական համաձայնագրերի հիման վրա կատարվող միջազգային փոխանակման շրջանակներում:
Հոդված 14. Առողջության պահպանում եւֆիզիկական զարգացում
1. Երիտասարդների առողջության պահպանման եւ ֆիզիկական զարգացման պայմանների ապահովման նպատակով պետությունը.
ա/ իրականացնում է երիտասարդների առողջ ապրելակերպի, ալկոհոլիզմի, թունամոլության, թմրամոլության կանխարգելման եւ ծխելու դեմ ծրագրեր,
բ/ աջակցում է երիտասարդների էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված ծրագրերին,
գ/ աջակցում է երիտասարդության շրջանում սպորտի եւ երիտասարդական տուրիզմի զարգացմանը,
դ/ ստեղծում է երիտասարդ մայրերի եւ նրանց երեխաների առողջության պահպանմանն ուղղված պայմաններ,
ե/ իրականացնում է պետական նպատակային ծրագրերով նախատեսված անվճար բժշկական օգնության տրամադրում:
2. Պետությունը նպաստում է առողջության պահպանման կենտրոնների զարգացմանը, պետական առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում ապահովում է ՁԻԱՀ-ով տառապող երիտասարդների անվճար բուժումը:
Հոդված 15. Ստեղծագործական ներուժի խթանում
Երիտասարդների ստեղծագործական եւ մտավոր ներուժի վերարտադրությունն ապահովելու նպատակով պետությունը.
1. ստեղծում է երիտասարդ տաղանդների բացահայտման եւ խթանման համակարգ,
2. ստեղծում է պայմաններ ` ուղղված շնորհալի երիտասարդներին համապատասխան կրթությամբ ապահովելուն,
3. աջակցում է երիտասարդների նորարարական /իննովացիոն/ գործունեությանը,
4. աջակցում է երիտասարդների գիտահետազոտական գործունեության իրականացմանը,
Հոդված 16. Երիտասարդ ընտանիքներին աջակցություն
Պետությունը իրականացնում է ընտանեկան կյանքին երիտասարդների նախապատրաստմանն ուղղված կրթական եւ դաստիարակչական միջոցառումներ, ստեղծում է պայմաններ՝ ուղղված երիտասարդ ընտանիքների սոցիալական կայացմանը եւ հիմնախնդիրների լուծմանը:
Հոդված 17. Հաշմանդամ երիտասարդներին ցուցաբերվող պետական աջակցություն
Հաշմանդամ երիտասարդների կրթական, հոգեւոր եւ ֆիզիկական զարգացման, առողջության վերականգնման եւ պահպանման նպատակով պետութունը ստեղծում է պայմաններ՝ ուղղված նրանց սոցիալական կայացմանը եւ հիմնախնդիրների լուծմանը, նրանց ներուժի առավել լիարժեք օգտագործմանը:
ԳԼՈՒԽ 3.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները պետական երիտասարդական քաղաականության բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
1. ապահովում է պետական երիտասարդական քաղաքականության իրականացումը.
2. սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից երիտասարդական կազմակերպություններին մրցութային եղանակով ֆինանսական, կազմակերպական, տեղեկատվական աջակցության ցուցաբերման կարգը՝ հաշվի առնելով պետական երիտասարդական քաղաքականության նպատակների առաջնայնությունը եւերիտասարդական կազմակերպությունների իրավահավասարությունը.
3. սահմանում է շնորհալի երիտասարդների համար պարգեւատրումներ եւ խրախուսման այլ ձեւեր, ինչպես նաեւ դրանց տրամադրման կարգը.
4. սահմանում է սոցիալապես անապահով երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու կարգը.
5. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 19. Պետական երիտասարդական քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունները
Պետական երիտասարդական քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը՝
1. մշակում եւ իրականացնում է պետական երիտասարդական քաղաքականությունը, մասնակցում է երիտասարդական հարցերի բնագավառի օրենսդրության մշակմանը.
2. համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների եւ երիտասարդության խնդիրներով զբաղվող այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ.
3. իր իրավասությունների սահմաններում մասնակցում է երիտասարդական հարցերի բնագավառում արտաքին քաղաքականության ձեւավորմանը.
4. կնքում է միջգերատեսչական պայմանագրեր միջազգային երիտասարդական համագործակցության վերաբերյալ.
5. ապահովում է երիտասարդական հարցերի բնագավառին առնչվող գիտական հետազոտությունների եւ ուսումնասիրությունների իրականացումը.
6. իր գործառույթների շրջանակներում վարում է երիտասարդական հարցերի բնագավառի վարչական վիճակագրությունը.
7. իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 4.
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆԸ
Հոդված 20. Պետական աջակցության հիմնական ուղղություններն ու ձեւերը
Պետությունն աջակցում է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը օրենքին համապատասխան.
1. ներգրավում է պետական երիտասարդական քաղաքականությանն առնչվող որոշումների ընդունման գործընթացին,
2. երիտասարդական կազմակերպություններում նպաստում է աշխատող աձանց վերապատրաստման եւ որակավորման բարձրացմանը,
Հոդված 21. Պետական աջակցություն միջազգային երիտասարդական համագործակցության զարգացմանը
1. Միաջազգային համագործակցության բնագավառում երիտասարդների մասնակցության հարցում պետական աջակցությունը նախատեսում է.
ա/ միջազգային երիտասարդական կառույցներին ինտեգրում,
բ/ հումանիտար, կրթական, դաստիարակչական,գիտատեխնիկական եւ այլ հարցերով միջազգային, տարածաշրջանային ծրագրերին մասնակցության ապահովում,
գ/ միջազգային երիտասարդական տուրիզմի զարգացում:
2. Պետական լիազորված մարմնի միջոցով պետությունն աջակցում է միջազգային ծրագրերին եւ փոխանակումներին երիտասարդական կազմակերպությունների մասնակցության ապահովմանը, նրանց կողմից երիտասարդական համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի կնքմանը եւ այն միջոցառումներին, որոնքչեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
ԳԼՈՒԽ 5.
ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 22. Պետական երիտասարդական քաղաքականության իրականացման ֆինանսավորումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական երիտասարդական քաղաքականության իրականացման եւ զարգացման երաշխիքների հիմքը բյուջետային ֆինանսավորումն է:
Երիտասարդական կազմակերպություններին պետական բյուջեից ֆինանսավորում հատկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ձեւերով:
2. Պետական երիտասարդական քաղաքականությամբ նախատեսված միջոցառումների իրականացման համար կարող են կատարվել հատկա՟ցումներ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից, օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից, հանգանակություն՟ների, դրամաշնորհների, նվիրատվությունների եւ այլ ձեւերով, որոնք կօգտագործվեն բացառապես երիտասարդական ծրագրերի ֆինանսա՟վորման նպատակով։
ԳԼՈՒԽ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 23. Պետական ծրագրեր ներկայացնելը
Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված` 2006 թվականի պետական ծրագիրը լիազորված պետական կառավարման մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացվում մինչեւ 2005 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ 2007-2009 թվականների եռամյա պետական ծրագիրը՝ մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 1-ը։
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքի ընդունման
Պետական երիտասարդական քաղաքականության իրականացման գործառույթների մեջ են մտնում երիտասարդության դաստիարակության, կրթության, աշխատանքի, կենցաղի, զորակոչման եւ զինվորական ծառայության, ազատ ժամանակի կազմակերպման, առողջության պահպանման, երիտասարդության սոցիալական պաշտպանվածության, ստեղծագործական ներուժի բազմակողմանի զարգացման, երիտասարդության սոցիալական ադապտացիայի եւ հասարակության քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին գործուն մասնակցության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրները:
Նշված բոլոր խնդիրները, որպես պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարական ուղղություններ, ամրագրված են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 14-ի N 798 որոշմամբհաստատված Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում, որն առաջին եւ առայժմ միակ իրավական նորմատիվային փաստաթուղթն է, որում ամրագրված դրույթներով է առաջնորդվում Հայաստանի Հանրապետությունում իրականացվողպետական երիտասարդական քաղաքականությունը:
Կարեւորելով պետական երիտասարդական քաղաքականության իրականաց՟ման գործընթացում հասարակության եւ պետությանփոխհարաբերությունները կարգավորող իրավական փաստաթղթի անհրաժեշտությունը, անհրաժեշտ ենք համարում «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը :