Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 26.2-րդ կետում «քննչական կոմիտեի ծառայողները,» բառերը փոխարինել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 6.1-ին մասում «հատուկ քննչական ծառայության ծառայողների» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: