Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-298-26.09.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 04-ի հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածը 1-ին մասի 4-րդ կետը «ապահովագրական հատուցումները» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ եթե ֆիզիկական անձը հանդիսանում է ապահովադիր եւ հատուցման գումարն ստանում է ապահովագրության շահառու հանդիսացող բանկի կամ վարկային կազմակերպության կողմից)» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված են եկամտային հարկի գծով նվազեցվող եկամուտները, որոնց մասով եկամտային հարկ չի գանձվում: Դրանց թվում են ապահովագրական հատուցումները:

Պրակտիկայում առկա է հետեւյալ խնդիրը՝ բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի գրավ հանդիսացող անշարժ եւ շարժական գույքի գրավի ապահովագրության ժամանակ շահառու է հանդիսանում բանկը կամ վարկային կազմակերպությունը, իսկ ֆիզիկական անձ վարկառուն հանդիսանում է ապահովադիր:

Ապահովագրական դեպք տեղի ունենալուց հաճախ բանկերը եւ վարկային կազմակերպությունները որոշում են հատուցման գումարը տրամադրել վարկառուին եւ ոչ թե ուղղել վարկի մարմանը՝ հաշվի առնելով վնասի փոքր ազդեցությունը գրավի վրա եւ հաճախորդի կողմից վարկային պարտավորությունների պատճաշ կատարումը:

Այս դեպքում, սակայն, հատուցումն ստանում է բանկը, ու գումարը փոխանցվում է վարկառուին եւ, հետեւաբար, ստացված գումարը չի հանդիսանում ապահովագրական հատուցում ֆիզիկական անձի համար, այն  ենթակա է լինում հարկման եկամտային հարկով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդիրն իրավական բնույթ է կրում եւ բովանդակային առումով չկա որեւէ տարբերություն, երբ շահառուն հանդիսանում է ֆիզիկական անձ վարկառուն, նպատակահարմար է լրացնել այդ բացը եւ նվազեցվող եկամուտ համարել նաեւ այն դեպքերը, երբ ֆիզիկական անձը հանդիսանում է ապահովադիր եւ հատուցման գումարը ստանում է ապահովագրության շահառու հանդիսացող բանկի կամ վարկային կազմակերպության կողմից:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետու-թյան սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի սեպտեմբերի 25-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 

126 Է. Մարուքյան

125 Գ. Գորգիսյան
123 Ս. Ալեքսանյան

116 Ա. Խաչատրյան
124 Գ. Բաղդասարյան

117 Ա. Սամսոնյան
127 Մ. Թանդիլյան

118 Հ. Բաբայան
128 Է. Անդրեասյան

119 Ա. Եղիազարյան
129 Ռ. Ստեփանյան

120 Ա. Կոստանյան
130 Տ. Սիմոնյան

121 Կ. Սիմոնյան
131 Հ. Այվազյան

122 Ս. Գրիգորյան
132 Ս. Մինասյան
 

25 սեպտեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է Մանե Թանդիլյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ ___ թերթ:

Հարգանքով՝         ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ