Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1133-27.03.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24-ը դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-60-Ն, այսուհետ` օրենսգիրք) 68-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի «տարափոխիկ» բառը փոխարինել «շրջապատի համար վտանգ ներկայացնող» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից:

 «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ կհստակեցվի հիվանդության պատճառով անջատ պահվող դատապարտյալների շրջանակը: