Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1443-20.05.2019,26.09.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 96-րդ հոդվածում՝

1. 1-ին մասը «մարզպետների միջոցով» բառերից հետո լրացնել «՝ իր կողմից հաստատված հարցաշարերի հիման վրա» բառերով:

2. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան լիազոր մարմինները պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական եւ մասնագիտական հսկողությունն իրականացնում են իրենց կողմից հաստատված հարցաշարերի հիման վրա, որոնք նախապես համաձայնեցվում են իրավական հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ