Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Խ-287-19.09.2019,26.09.2019-ՊԻ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ (ԱՆԴԱՄ) ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով, 97-րդ հոդվածի 1-ին մասով, 109-րդ հոդվածով, դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով:

2. ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ Ազգային ժողովի դիմումը (Հավելված 1 ) սույն որոշման անբաժանելի մասն է:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հավելված 1-ին առնչվող տեսանյութեր


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ (ԱՆԴԱՄ) ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ազգային ժողովը  ՈՐՈՇՈՒՄ  Է.

1. Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով, 97-րդ հոդվածի 1-ին մասով, 109-րդ հոդվածով՝ դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով:

2. Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը   (Հավելված 1 ) սույն որոշման անբաժանելի մասն է:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ  ՄԻՐԶՈՅԱՆ

2019 թվական, հոկտեմբերի 4
Երեւան
ԱԺՈ-032-Ա