Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-11331-27.03.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8-ը հուլիսի 2005 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի երկրորդ մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից:

 «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ կհստակեցվի հիվանդության պատճառով անջատ պահվող դատապարտյալների շրջանակը: