«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1
.
«Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (15 մայիսի 1996 թվականի, ՀՕ-63) 2-րդ հոդվածից հանել «կենդանիների» բառը:
Հոդված 2
.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետը եւ օրենքի 7-րդ հոդվածը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: