Հոդված 1. «Համատիրության մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-333-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 7-րդ մասում «իրավունք ունի» բառերը փոխարինել «պարտավոր է» բառերով.
«7. Համատիրությունը պարտավոր է սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի «ա» կետում «եւ այլ վճարումներից» բառերից հետո լրացնել «՝ անկանխիկ եղանակով տվյալ համատիրության կողմից բացված հատուկ բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի դեկտեմբերի 1-ից: