Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-561-18.04.2005-ՊԻ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի , 2002 թվականի, ՀՕ -308, այսուհետեւ՝ օրենք) 79-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասում «առնվազն 60 օր առաջ» բառերը փոխարինել «առնվազն 90 օր առաջ» բառերով։

բ) 4-րդ մասում «դեկտեմբեր» բառը փոխարինել «նոյեմբեր» բառով։

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հիմնավորում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքում առաջարկվող փոփոխության նպատակն է 30 օրով առաջ բերել այն ժակետները, որոնք նախատեսված են պետական բյուջեի քննարկման եւ ընդունման ընթացակարգի համար։

Պետական բյուջի ընդունման հետընթացիկ ժամանակահատվածի եւ կատարողականի վերլուծությունը հավաստում են, որ բյուջետային տարին միշտ սկսվում է ֆինանսավորումների հետ կապված դժվարություններով։ Բանն այն է, որ պետական բյուջեի ստորագրումը, հրապարակումը, ուժի մեջ մտնելը եւ տեղայնացվելը բավականին ժամանակատարեն։ Մյուս կողմից առաջին եռամսյակը գրեթե ծախսվում է բյուջեով նախատեսված պետական պատվերների նախապատրաստման եւ տեղադրման (բյուջեի համապատասխան), ինչպես նաեւ շինարարական մրցույթների կազմակերպմանեւ անցկացման վրա։ Փաստորեն, բյուջեն տարվա ընթացքում բաշխվում եւ կատարվում է անհավասարաչափ։ Այս փոփոխությունը գալիս է լրացնելու վերը նշված բացը։