Armenian ARMSCII Armenian
Կ-314-09.10.2019-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունն իրականացնում է  սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում եւ 27-րդ հոդվածի 1-ին մասում «սանիտարական-կարանտինային» բառերը փոխարինել «սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: