Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածի 5-րդ մասում «արգելվում է» բառից հետո լրացնել «, բացառությամբ Լիազոր մարմնի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին տրամադրվող դեղատոմսով իրացվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելու դեպքերի, որի իրականացման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:» բառերը:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Դեղերի մեծածախ իրացման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են լիցենզավորվել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: Դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստացած անձինք պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորս տարվա ընթացքում սահմանված կարգով ստանալ դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: