Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ջրամատակարարման վարձավճարները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը, ինչպես նաեւ յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման ենթակա ծախսերի ծավալները, պայմանավորված տվյալ տարվա շահառուների քանակով, սահմանում է Կառավարությունը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: