Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-087-19.08.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, կարգավորում է նրանց վարձատրության, պարգեւատրման եւ դրամական օգնության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են հետեւյալ բանաձեւով. 
 


որտեղ`

Ա - Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափն է` արտահայտված դրամով.

Գ - պաշտոնային դրույքաչափի հաշվարկման բազմապատիկ գործակից.

ՆԱ - նվազագույն ամսական աշխատավարձն է` արտահայտված դրամով.

ՆԱ*-նվազագույն ամսական աշխատավարձի այն մասը, որը ամբողջական բաժանվում է 5 000-ի` արտահայտված դրամով.

m - ՆԱ*-ն քանի անգամ է (բնական թվերով` 1, 2, 3…) գերազանցում 30 000 դրամը

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափերը հաշվարկելու հետեւյալ գործակիցների աղյուսակը (այսուհետ` աղյուսակ):
 

ՀՀ
Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ
ՀՀ օրենսդրությամբ ընդունված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտո-նային դրույքաչափի հաշվարկման բազմա-պատիկ գործակից
 1. ՀՀ Նախագահ
27
 2. ՀՀ Ազգային Ժողովի նախագահ, ՀՀ վարչապետ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ
23
 3. ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ
21
 4. ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ
20,5
 5. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՀ նախարար, ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ Ոստիկանության պետ, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ, Երեւանի քաղաքապետ 
20
 6. ՀՀ մարզպետ
15,5
 7. ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր
18
 8. ՀՀ վերաքննիչ դատարանի, ՀՀ տնտեսական դատարանի դատավոր
16
 9. ՀՀ առաջին ատյանի դատարանի դատավոր, ՀՀ նախարարի առաջին տեղակալ, ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Երեւան քաղաքաի դատախազ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ
15
 10. ՀՀ նախարարի տեղակալ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, ՀՀ մարզպետի (Երեւանի քաղաքապետի) տեղակալ, Վիճակագրության պետական խորհրդի անդամ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազության վարչության պետ, ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազ
12
 11. ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալ
9,5
12.  ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ
8

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի գումարը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով` նվազագույն աշխատավարձի այն մասի չափով, որը ամբողջական բաժանվում է 5000-ի:

Հոդված 5. Դատավորների եւ դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարները սահմանվում են «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 6. Սույն օրենքով չսահմանված` օենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը (ներառյալ բոլոր կարգի մշտական բնույթ կրող հավելավճարները) չի կարող գերազանցել իշխանության համապատասխան մարմնի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում քաղաքացիական ծառայողների (պետական ծառայողների) պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օենքով:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված եւ սույն օրենքով չսահմանված հայեցողական պաշտոններ զբաղեցնող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում են համապատասխանաբար Հայաստանի հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը` ապահովելով նույնանման պաշտոնների միջեւ դրույքաչափերի համապատասխանությունը:

Հոդված 9. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը` ապահովելով նույնանման պաշտոնների միջեւ դրույքաչափերի համապատասխանությունը:

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների եւ մարզպետարանների /Երեւանի քաղաքապետարանի/ աշխատակազմերում քաղաքացիական ծառայողների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օենքով:

Հոդված 11. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի հարկային ծառայողի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում է «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օենքով:

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մարմիններում մաքսային ծառայողի պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների եւ մարզպետարանների /Երեւանի քաղաքապետարանի/ աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված եւ սույն օրենքով չսահմանված հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների եւ մարզպետարանների /Երեւանի քաղաքապետարանի/ աշխատակազմերում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական եւ առաջին ատյանի դատարանների սույն օրենքով չսահմանված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Սույն օրենքում ընդգրկված պաշտոնատար անձինք, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հայտարարագրում են սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը, եկամուտները եւ ծախսերը:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004թ. հուվարի 1-ից: