1-ին մասում «ստեղծել» բառից հետո դնել վերջակետ, իսկ հաջորդող բառերը փոխարինել հետեւյալով. «Այս իրավունքի իրականացումը ենթակա չէ որեւէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության եւ հասարակական անվտանգության, անկարգությունները եւ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսելուն զինված ուժերի, ոստիկանության եւ պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:
Հոդված 2. Դադարեցնել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածների գործողությունը:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
4.Եթե հրապարակային միջոցառումը կազմակերպում է իրավաբանական անձը, ապա կազմակերպիչ է համարվում այն ներկայացնելու իրավունք ունեցողը կամ իրավաբանական անձի կողմից կազմակերպչի պարտականությունը կատարելու համար լիազորված անձը:
2) լրացնել նոր` 7-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ..
7.Ընդհանուր օգտագործման տարածքներում այլ միջոցառումների, ինչպես նաեւ ոչ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներն իրավումք ունեն այդ միջոցառումներն անցկացնել սույն օրենքով նախատեսված զանգվածային հրապարակային միջոցառումների համար նախատեսված կարգով:
Հոդված 4. Դադարեցնել օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 3-րդ մասի գործողությունը:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում
1) 1-ին կետից հանել «եւ օրենքի այլ պահանջները» բառերը,
2) հանել 3-րդ կետի «եւ դադարեցնել հրապարակային միջոցառումից բխող այլ գործողություններ» բառերը,
3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
5) չխոչընդոտել հրապարակային միջոցառման անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը :
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի
1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
5) պարտավոր է ապահովել հրապարակային միջոցառման անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը:
2) 6-րդ մասի վերջում ավելացնել «համաձայն « Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի» բառերը:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում
3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
3. Արգելվում է հրապարակային միջոցառումների անցկացումը
1) կամուրջների վրա, թունելներում, ստորգետնյա տարածքներում, վթարային շենքերի տարածքներում ու շինհրապարակներում, եթե կարող է վտանգվել հասարակական անվտանգությունը, մասնակիցների կամ այլոց առողջությունը,
2) զորամասերի, պաշտպանական նշանակության օբյեկտների, քրեակատարողական հիմնարկների, նախնական կալանքի վայրերիտարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա,
3) ՀՀ կառավարության սահմանած պետականհատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների տարածքներից այնքան հեռավորության վրա, որը ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի անվտանգության նկատառումներով:
4) Մշակութային եւ մարզական համալիրների տարածքներում` դրանցում միջոցառումների անցկացման ժամանակ: Մշակութային եւ մարզական համալիրների տարածքներում հրապարակային միջոցառումները կարող են սահմանափակվել դրանցում անցկացվող միջոցառման բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով` լիազոր մարմնի կողմից:
5) եթե դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական , կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն,
6) ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող վայրերում, եթե խախտվում են այդ տարածքը տնօրինողի, տիրապետողի եւ օգտագործողի իրավունքները:
Հոդված 8 . Օրենքի 10-րդ հոդվածի
1) 2-րդ մասում «իրազեկման» բառից առաջ ավելացնել «լիազոր մարմնին» բառերը:
2) 2-րդ մասում հանել «ճանապարհային երթեւեկության կանոնները, սույն օրենքի9-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ , 3-րդեւ 7-րդ կետերի պահանջները,»բառերը եւ վերջին նախադասությունը,
3) 3-րդ մասում հանել «Ընդհանուր օգտագործման տարածքներում» եւ «ճանապարհային երթեւեկության կանոնները, սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ , 3-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերի պահանջները,» բառերը,
4) 4-րդ մասում «քաղաքապետին» բառից հետո դնել վերջակետ, հանել «այդ» բառը եւ «միջոցառումն» բառից առաջ ավելացնել «Իրազեկումը համարվում է օրինական եւ քննարկման ենթակա, եթե ներկայացված է» բառերը:
Հոդված 9.
Օրենքի 11-րդ հոդվածում
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
1. Զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը, ստորագրված կազմակերպիչների կողմից, պետք է պարունակի
- զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրը, սկիզբը եւ ավարտի մոտավոր ժամանակը, իսկ եթե նախատեսվում է նաեւ երթ, ապա երթի ուղին եւ մոտավոր ժամանակացույցը,
- կազմակերպիչների անձնագրային (քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի) տվյալները,
Իրավաբանական անձի կողմից զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է իրավասու մարմնի որոշումն այդ միջոցառումն անցկացնելու մասին :
2) դադարեցնել 2-րդ եւ 3-րդ մասերի գործողությունը, ինչպես նաեւ հանել 4-րդ մասի 1-ին նախադասությունը:
3) 5-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ. «Իրազեկման պատճեն ուղարկվում է ոստիկանության համապատասխան մարմիններին»:
Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածի
1) 1-ին մասում «ժամը 12-ին» բառերը փոխարինել «մինչեւ ժամը 12-ը» բառերով եւ հանել վերջին նախադասությունը:
2 ) 4-րդ մասի առաջին նախադասության մեջ «Իրազեկման» բառը փոխարինել «Իրազեկումների» բառով: Երկրորդ նախադասության մեջ «Իրազեկման» բառից առաջ ավելացնել «Յուրաքանչյուր» բառը:
3 ) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Իրազեկման քննարկման արդյունքում, եթե բացակայում են հոդված 13-ում նշված հանգամանքները, զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման մասին իրազեկումն ընդունվում է ի գիտություն: Հոդված 13-ում նշված հանգամանքների առկայության դեպքում որոշում է կայացվում զանգվածային հրապարակային միջոցառումն արգելելու մասին:
Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածի
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Իրազեկման քննարկման արդյունքում լիազոր մարմնի` հոդված 12-ում սահմանված կարգով ընդունված որոշմամբ զանգվածային հրապարակային միջոցառումը կարող է արգելվել միայն այն դեպքերում, եթե`»:
2 ) 1-ին մասի 1-ին կետում «իրազեկման» բառից առաջ ավելացնել «Թերությունների մասին զգուշացվելուց հետո» բառերը,
3) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «տվյալ բնակավայրի կամ միջպետական ճանապարհներով անցկացվող երթի տեւողությունն այնքան մեծ է, որ կհանգեցնի այլ անձանց իրավունքների եւ ազատությունների ոչ ողջամիտ սահմանափակման»:
4) դադարեցնել 1-ին մասի 8-րդ կետի գործողությունը,
5) դադարեցնել 1-ին մասի 7-րդ կետի գործողությունը:
6) 4-րդ եւ 5-րդ մասերից հանել «կազմակերպչի բանավոր դիմումի համաձայն» եւ «եթե այդպիսի հնարավորությունն առկա է» բառերը:
Հոդված 12.
Օրենքի 14-րդ հոդվածում
1) դադարեցնել 1-ին մասի 5-րդ կետըի եւ 3-րդ մասի 3-րդ կետի գործողությունը,
2 ) 1-ին մասի 1-ին կետում «իրազեկման» բառից հետո ավելացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը ինքնաբուխ վերածվել է զանգվածային հրապարակային միջոցառման» բառերը:
3) 1-ին մասի 4-րդ կետից հանել «կազմակերպիչները կամ մասնակիցները» բառերը, «են խախտել» բառերը փոխարինել «է խախտվել» բառերով:
4) հանել «կամ» բառը1-ին մասի 4-րդ կետից եւ 3-րդ մասի 2-րդ կետից, «Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված» բառերը 4-րդ մասից:
5 ) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «սահմանված ժամկետում հրապարակային միջոցառման դադարեցման պահանջը չի կատարվել եւ դրա հետագա շարունակումը իրական վտանգ է ներկայացնում անձանց կյանքին, առողջությանը, պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, ինչպես նաեւ կարող է էական գույքային վնաս հասցվել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց»:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: