Հոդված 1. «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-258-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «ժ» կետը «արտադրանքի թողարկման» բառերից հետո լրացնել «(ներառյալ՝ դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ» կետով.
«ժզ) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի` համաձայն զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների հետ կնքվող եռակողմ պայմանագրերի:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին եւ 2-րդ մասերը «արդարադատության,» բառից հետո լրացնել «առողջապահության,» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե.1)» կետով.
«ե.1) ռազմական դրության պայմաններում բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման ապահովում, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններին բնակչության բնական կենսագոյության ապահովման համար լրացուցիչ ուժերի եւ միջոցների ծավալման վերաբերյալ առաջադրանքների տրամադրում.»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.
«15) սահմանում է ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձեւից) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարման լիազորությունները:»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Ռազմական դրությամբ պայմանավորված՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների առողջապահության բնագավառի կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` անկախ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների սեփականության ձեւից, բացառությամբ պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: