Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-320-17.10.2019-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «նախկինում հանցագործություն կատարած» բառերը փոխարինել «դատվածություն ունեցող» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 27-րդ հոդվածի.

1) 2-րդ մասում՝

ա. առաջին նախադասությունում «6 ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի՝ բացառությամբ հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքի, որի պարագայում կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե նյութական վնասը հասցնելու օրվանից անցել է երեք տարի» բառերով.

բ. երկրորդ նախադասությունում «օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «՝ չհաշված նշանակված ծառայողական քննության անցկացման կամ ծառայողական քննության կասեցման ժամանակահատվածները» բառերը.

2) 3-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Կարգապահական տույժ տալու մասին հրամանը եւ/կամ հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումը ստորագրությամբ ներկայացվում է զինծառայողի ծանոթացմանը, իսկ զինծառայողի պահանջի դեպքում նրան տրամադրվում է նաեւ քաղվածք՝ կարգապահական տույժ տալու մասին հրամանից եւ/կամ հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումից:».

3) լրացնել 4.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4.1. Զինծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը կասեցվում է՝ զինծառայողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության կամ գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու կամ ծառայողական քննության կատարմանը ժամանակավորապես խոչընդոտող այլ անհաղթահարելի ուժ առաջացած լինելու դեպքերում, իսկ այդ հանգամանքների վերանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին զեկուցվում է ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին) եւ նրա հանձնարարությամբ տեղեկացվում է քրեական հետապնդում իրականացնող մարմնին՝ միաժամանակ ուղարկելով ծառայողական քննության նյութերի պատճենները, եւ ծառայողական քննությունը կասեցվում է: Տեղեկացման շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթի հարուցումը մերժելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է մերժման որոշումը ստանալու օրվանից               3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քրեական վարույթ հարուցվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է քրեական վարույթով ուժի մեջ մտած վերջնական որոշումը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:».

4) 5-րդ մասում «ծառայողական քննություն,» բառերից հետո լրացնել «ծառայողական քննությանը մասնակցելու պահից գրավոր ծանոթացվում է անցկացվող ծառայողական քննության շրջանակներում իր իրավունքներին եւ պարտականություններին,» բառերը.

5) 8-րդ մասի առաջին նախադասությունում «իրավունքը» բառից հետո լրացնել «կամ եթե կարգապահական տույժը չի բողոքարկվել» բառերը.

6) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Զինծառայողն իրավունք ունի իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել կարգապահական տույժը կիրառած հրամանատարի (պետի) նկատմամբ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգապահական իրավունք ունեցող վերադաս հրամանատարին (պետին)՝ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետում, կամ երկամսյա ժամկետում՝ դատական կարգով: Քննարկելով բերված բողոքը` իրավասու հրամանատարը (պետը) իրավունք ունի`

1) բավարարելու բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն` փոփոխել կարգապահական տույժի տեսակը կամ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը ճանաչել անվավեր.

2) մերժելու բողոքը` կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը թողնելով անփոփոխ:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1) 1-ին եւ 2-րդ մասերում «կարող են հայտարարվել» բառերը փոխարինել «հայտարարվում են» բառերով.

2) 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ մասերում «կարող է հայտարարվել» բառերը փոխարինել «հայտարարվում է» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերում «որպես խրախուսանք» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 31-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41-րդ, 42-րդ, 43-րդ եւ 44-րդ հոդվածներում «արտահերթ» բառից առաջ լրացնել «աշխատանքի» բառը:

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: