Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-273-09.09.2019,21.10.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-280-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի`

1. 4.1-րդ կետը լրացնել լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

« 4.1 Սույն օրենսգրքով իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում  նաեւ տվյալ ընկերության կառավարման միանձնյա եւ կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողով, խորհուրդ եւ գործադիր մարմին) անդամ ֆիզիկական անձինք.»:

2. 32-րդ կետն շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«32) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերի փաթեթ.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 49-րդ եւ 50-րդ կետերով.

«49) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մեկանգամյա թույլտվություն՝ տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նպատակով ընդերքի տեղամասից հանույթ կատարելու իրավունք.

50) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ՝ տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքից օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների դուրս բերումը՝ ընդերքից:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ եւ 23-րդ կետերով.

«22) ընդերքօգտագործման ոլորտի վերաբերյալ վարչական ռեգիստրների վարման համար վարչական վիճակագրական «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան), «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային), «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) եւ «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների եւ արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) հաշվետվությունների ձեւերի, դրանց լրացման հրահանգների եւ ներկայացման կարգի սահմանում:

23) հանքային ջրերի հանքավայրերի հանքային ջրի շահագործական պաշարների  ողջամիտ եւ համալիր օգտագործման սկզբունքից ելնելով օրենսդորությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների սահմաններում տրամադրել ընդերքօգտագործման իրավունք մեկ կամ ավելի ընդերքօգտագործողներին:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. 2-րդ կետում «վկայականի պատճենը» բառերը  փոխարինել «համարը» բառով:

2. 4-րդ  կետն ուժը կորցրած ճանաչել:

3. 5-րդ կետում «ծրագիրը»  բառից հետո լրացնել «՝ սույն օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան» բառերը:

4. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 36-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որտեղ ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը, եւ ընդերքի այդ տեղամասի հատակագիծը` օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի կողմից տրված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա դրությամբ:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. 1-ին կետում «իրավաբանական անձի դեպքում» բառերը հանել, իսկ «վկայականի պատճենը» բառերը  փոխարինել «համարը» բառով:

2. 4-րդ եւ 6-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի  39-րդ  հոդվածի`

1. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) ընդերքի հայցվող տեղամասի ընդհանուր եւ երկրաբանական նկարագրությունները` երկրաբանական քարտեզով, հատակագիծը` օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի կողմից տրված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա դրությամբ:»:

2. Ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի 1-ին կետը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի  40-րդ  հոդվածի`

1. 2-րդ մասի «10-օրյա» բառերը փոխարինել « 20 օրյա» բառերով, իսկ «մինչեւ 30-օրյա» բառերը փոխարինել «մինչեւ 30 աշխատանքային օրյա» բառերով,

2. 3-րդ մասի «մինչեւ 30-օրյա» բառերը փոխարինել «մինչեւ 30 աշխատանքային օրյա» բառերով,

3. 4-րդ մասի «դիմումի գրանցման օրվանից հետո՝ մինչեւ 60-օրյա» բառերը փոխարինել «մինչեւ 20-օրյա» բառերով:

4. 6-րդ մասում «լիազոր մարմինը 10-օրյա» բառերը փոխարինել «լիազոր մարմինը 20-օրյա» բառերով:

5.  7-րդ մասի 4-րդ եւ 51-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետերից հանել «համառոտ» բառը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 42-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասում «հետո» բառից հետո լրացնել «20 օրվա ընթացքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք կրողի ներկայացրած դիմումի հիման վրա» բառերը, իսկ «հանքարդյունահանման» բառը փոխարինել «արդյունահանման» բառով:

2. 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1 Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ, դիմել լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար:»:

3. Հոդվածը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Սույն հոդվածի 1-ին եւ 4-7-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ մասի նկատմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 46-րդ հոդվածի ՝

1. 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) լիազոր մարմնին տեղեկացնել երկրաբանական ուսումնասիրության թույլտվությամբ չտրամադրված՝ նոր հայտնաբերված օգտակար հանածոների մասին, դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.»:

2. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով .

«8) լիազոր մարմնին ներկայացնել վարչական վիճակագրական «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան) եւ «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային) հաշվետվությունները:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանադակոությամբ 2-րդ մասով.

«2. Երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ փորձնական հանույթի ֆիզիկական ծավալները սահմանում է լիազոր մարմինը :»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 48.2-րդ, 48.3-րդ, 48.4-րդ եւ 48.5-րդ հոդվածներով.

«ՀՈԴՎԱԾ 48.2. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մեկանգամյա թույլտվության տրամադրումը եւ ժամկետները

1. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի մեկանգամյա թույլտվությունը տրվում է տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերում նախատեսված օգտակար հանածոյի հանույթի համար նախատեսված ժամկետում, բայց ոչ ավել քան 1 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ 1 տարի ժամկետով՝ մինչեւ կառուցման նախագծի ժամկետի ավարտը:

2. Ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի մեկանգամյա թույլտվություն ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի մեկանգամյա թույլտվության գործողության ժամկետի ավարտից երեք ամիս առաջ, դիմել լիազոր մարմին` ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի մեկանգամյա թույլտվության ընդերքի տեղամասի նկատմամբ մեկանգամյա թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերով սահմանված կանոնները:

3. Տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի մեկանգամյա թույլտվություն ստանալու համար հայտը լիազոր մարմին է ներկայացնում տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերը հաստատող համապատասխան մարմնի միջոցով:

4. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են՝

1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

2) ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի ընդերքի տեղամասի օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի կողմից տրված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա դրությամբ:

3) հանույթի ծավալը, նախատեսվող ժամկետը.

4) տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքնության մասին» ՀՀ օրենքի համաձայն ստացած Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը:

5. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մեկանգամյա թույլտվության ձեւը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

6. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մեկանգամյա թույլտվության հայտը մերժվում է, եթե՝

1) ոչ մետաղական օգտակար հանածոները հաշվառված է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում,

2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

3) դիմումում նշված հանույթի ծավալները չեն համապատասխանում տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերով համար տրված թույլտվությամբ սահմանված հանույթի ծավալներին.

4) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երեւակման տեղամաս.

5) իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին:

7. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 4-րդ մասի պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

8. Սույն հոդվածը չի տարածվում կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի դեպքերի վրա:

ՀՈԴՎԱԾ 48.3. Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրումը եւ ժամկետները

1.Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ձեւը, տրամադրման կարգը, ընդերքի տրամադրման պայմանները եւ հանույթի տնօրինման պայմանները սահմանում է կառավարությունը:

2. Կարեւորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվությունը տրվում է մինչեւ երեք տարի ժամկետով եւ կարող է երկարաձգվել յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ մինչեւ կառույցի նախագծային հզորության հասնելը:

3. Կարեւորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի թույլտվություն ստանալու համար հայտը  ներկայացնում է լիազոր մարմնին:

4. Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն հայցելու դիմումում նշվում եւ դրան կից ներկայացվում են՝

1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

2) ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի ընդերքի տեղամասի օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի կողմից տրված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա դրությամբ.

3) եռամյա ժամկետում հանույթի ծավալը՝ տարեկան հանույթի առավելագույն ծավալի նշմամբ.

4) ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի կառավարության սահմանված կարգով  տնօրինման առաջարկություններ՝ ըստ ծավալների եւ ժամկետների:

5) կարեւորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագծի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքնության մասին» ՀՀ օրենքի համաձայն սատացած Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը:

5. Կարեւորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կանոնները:

6. Շահագործվող կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների դեպքում սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված պահանջը կիրառվում են շահագործվող կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագծերի փոփոխության դեպքում:

7. Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության դիմումը մերժվում է, եթե՝

1) ոչ մետաղական օգտակար հանածոները հաշվառված է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում.

2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

3) թույլտվության տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին.

4) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երեւակման տեղամաս.

5) դիմումում նշված հանույթի ծավալները չեն համապատասխանում օբյեկտի կառուցման կամ շահագործման նախագծով սահմանված ծավալների քանակին:

8. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 4-րդ մասի պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

ՀՈԴՎԱԾ 48.4. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մեկանգամյա թույլտվություն ստացած անձի իրավունքները եւ պարտականությունները

1. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մեկանգամյա թույլտվություն ստացած անձն իրավունք ունի տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների շինարարության նախագծով հաստատված ծավալներին համապատասխան ընդերքի տեղամասից իրականացված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթը կարող է օգտագործել միայն տվյալ կառույցի կառուցման համար:

2. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մեկանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է՝

1) պահպանել մեկանգամյա թույլտվության եւ շինարարության նախագծով հաստատված պայմանները եւ  շրջակա միջավայրի վրա ազդեցության եզրակացությամբ ամրագրված փորձագիտական պահանջները.

2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի մեկանգամյա թույլտվության գործողության ժամկետի ավատից ոչ ուշ քան մեկ ամիս առաջ լիազոր մարմնին ներկայացնել տեղեկատվություն հանույթի ծավալների վերաբերյալ:»:

ՀՈԴՎԱԾ 48.5 Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձն իրավունքներն ու պարտականությունները

1. Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձն իրավունք ունի՝

1) տնօրինելու կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման, ստեղծման կամ շահագործման ընթացքում առաջացած  հանույթը.

2. Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն  ստացած անձը պարտավոր է՝

1) պահպանել  հանույթի  թույլտվության եւ շինարարության նախագծով հաստատված պայմանները եւ  շրջակա միջավայրի վրա ազդեցության եզրակացությամբ ամրագրված փորձագիտական պահանջները.

2) պահպանել հանույթի տնօրինման սահմանված պայմանները եւ ծավալները.

3) յուրքանչյուր տարվա ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն հանույթի ծավալների եւ ծավալների տնօրինման վերաբերյալ:»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 49-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասի՝

6) 1-ին կետից «իրավաբանական անձի դեպքում» բառերը հանել, իսկ «վկայականի պատճենը» բառերը  փոխարինել «համարը» բառով.

7) 5-րդ կետում «նախագիծը» բառից հետո լրացնել «՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան» բառերը:

2. Ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 3-րդ եւ 7-րդ կետերը:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 50-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.

«2.1) ընդերքի տեղամասի երկրաբանական նկարագրությունը, հանքավայրի երկրաբանական եւ հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները համապատասխան կտրվածքներով, հանքի շարժը ըստ տարիների ցուցադրող գծագրերը, հանքի գլխավոր հատակագիծը, հանքի շահագործման նախապատրաստման եւ արդյունահանման աշխատանքների ժամանակացույցը:»:

2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսներն սպառումից եւ աղտոտումից պահպանելու միջոցառումներ:»:

Հոդված. 15. Օրենսգրքի  51-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասի «10-օրյա» բառերը փոխարինել «40-օրյա» բառերով:

2. 3-րդ մասի «10-օրյա» բառերը փոխարինել «40-օրյա» բառերով:

3. 4-րդ մասի «100-օրյա» բառերը փոխարինել «մինչեւ 60 աշխատանքային օրյա» բառերով:

4. 5-րդ մասի «100-օրյա» բառերը փոխարինել «մինչեւ 60 աշխատանքային օրյա» բառերով:

5. 8-րդ մասի «դիմումի գրանցման օրվանից հետո՝ մինչեւ 180-օրյա» բառերը փոխարինել « մինչեւ 25-օրյա» բառերով:

6. 9-րդ մասի «օրվանից հետո՝ 10-օրյա» բառը փոխարինել «40-օրյա» բառերով:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «եւ»  բառից հետո լրացնել «(կամ)» բառը:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 54-րդ հոդվածի՝

1. 4-րդ մասի՝

1) 1-ին կետում «տեսակները» բառը փոխարինել «եւ (կամ) ուղեկից բաղադրիչների անվանումները» բառերով.

2) 2-րդ կետում «լեռնահատկացման» բառից առաջ լրացնել «օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի եւ,» բառերը.

3) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) օգտակար հանածոների պաշարների վերագնահատման կամ արդյունահանման, ընդերքօգտագործման թափոնների տեղադրման, ֆինանսական ներդրումների, օգտակար հանածոների արդյունահանման համալիրի ստեղծման աշխատանքների ենթադրվող ժամկետները` ըստ փուլերի, իսկ զուգահեռաբար լրահետախուզման աշխատանքներ կատարելու դեպքում` դրանց կատարման ժամանակացույցը.»,

4) 6-րդ կետում «հաստատված» բառից հետո լրացնել «եւ պետական հաշվեկշռում հաշվառված» բառերը:

2. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների վերանայման արդյունքում փոփոխված պլանները, ինչպես նաեւ դրանց իրականացման փոփոխված ֆինանսական երաշխիքը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին համաձայնեցման ներկայացնելու դրույթները:»:

3. Հոդվածը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում անհրաժեշտ է նախատեսել ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսները սպառումից եւ աղտոտումից պահպանելու միջոցառումներ:»:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 59-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի 6-րդ կետից հանել «երկրաբանական ուսումնասիրության» բառերը:

2. 3-րդ մասի 8-րդ կետում «անհրաժեշտ» բառը փոխարինել «ստացած» բառով:

3. 3-րդ մասի 15-րդ կետից հանել «արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց» բառերը:

4. 3-րդ մասը լրացնել նոր 22-րդ եւ 23-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«22) լիազոր մարմնին ներկայացնել վարչական վիճակագրական «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) եւ «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների եւ արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) հաշվետվությունները:

23) հանքային ջրերի հանքավայրերի պաշարները արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունք ստացած անձինք երաշխավորում են հանքավայրի նույն  հորատանցքից կամ աղբյուրից այլ ընդերքօգտագործողի կողմից անարգել արդյունահանման աշխատանքների իրականացումը:»:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի ամբողջ տեքստում «աշխատանքային ծրագիր» եւ «աշխատանքային նախագիծ»  բառերն իրենց հոլովաձեւերով համապատասխանաբար փոխարինել «ծրագիր» եւ «նախագիծ» բառերով՝ իրենց հոլովաձեւերով:

ՀՈԴՎԱԾ 20. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 

Ամփոփաթերթ