Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-280-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4.1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենսգրքով իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում նաեւ տվյալ ընկերության կառավարման միանձնյա եւ կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողովի, խորհրդի եւ գործադիր մարմնի) անդամ ֆիզիկական անձինք, եւ իրական սեփականատերերի մասով օրենսդրությամբ սահմանված իրավական կարգավորումները տարածվում են նրանց վրա.».
2) 32-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«32) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերի փաթեթ.»:
Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 49-րդ եւ 50-րդ կետերով.
«49) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ՝ տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքից օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների դուրս բերումը ընդերքից.
50) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն՝ տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կամ կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով տվյալ օբյեկտի կառուցման տարածքի սահմաններում ընդերքի տեղամասից հանույթ կատարելու իրավունք:»:
Հոդված 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ եւ 23-րդ կետերով.
«22) ընդերքօգտագործման ոլորտի վերաբերյալ վարչական ռեգիստրների վարման համար վարչական վիճակագրական «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան), «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային), «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) եւ «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների եւ արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) հաշվետվությունների ձեւերի, դրանց լրացման հրահանգների եւ ներկայացման կարգի սահմանումը.
23) հանքային ջրերի հանքավայրերի հանքային ջրի շահագործական պաշարների ողջամիտ եւ համալիր օգտագործման սկզբունքից ելնելով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված պաշարների սահմաններում մեկ կամ ավելի ընդերքօգտագործողներին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 2-րդ կետի «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «համարը» բառով.
2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ կետը «ծրագիրը» բառից հետո լրացնել «՝ սույն օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան» բառերով.
4) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 36-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որտեղ ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը, եւ ընդերքի այդ տեղամասի հատակագիծը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ:
Հոդված 6. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 1-ին կետից հանել «իրավաբանական անձի դեպքում» բառերը, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «համարը» բառով.
2) 4-րդ եւ 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենսգրքի 39-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) ընդերքի հայցվող տեղամասի ընդհանուր եւ երկրաբանական նկարագրությունները՝ երկրաբանական քարտեզով, հատակագիծը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ:».
2) 3-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենսգրքի 40-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «10-օրյա» բառը փոխարինել «20-օրյա» բառով, իսկ «մինչեւ 30-օրյա ժամկետում» բառերը՝ «մինչեւ 30 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 3-րդ մասի «մինչեւ 30-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 30 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) 4-րդ մասի «դիմումի գրանցման օրվանից հետո՝ մինչեւ 60-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «20 օրվա ընթացքում» բառերով.
4) 6-րդ մասում «լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «լիազոր մարմինը 20 օրվա ընթացքում» բառերով.
5) 7-րդ մասի 4-րդ եւ 51-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետերից հանել «համառոտ» բառը:
Հոդված 9. Օրենսգրքի 42-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում՝
ա. «հետո» բառից հետո լրացնել «՝ 20 օրվա ընթացքում, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք կրողի ներկայացրած դիմումի հիման վրա» բառերը, իսկ «հանքարդյունահանման» բառը փոխարինել «արդյունահանման» բառով.
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ, դիմել լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Սույն հոդվածի 1-ին եւ 4-7-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ մասի վրա:»:
Հոդված10. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) լիազոր մարմնին տեղեկացնել երկրաբանական ուսումնասիրության թույլտվությամբ չտրամադրված՝ նոր հայտնաբերված օգտակար հանածոների մասին, դրանց հայտնաբերումից հետո՝ 14 օրվա ընթացքում.»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) լիազոր մարմին ներկայացնել վարչական վիճակագրական «Երկրաբանական ուսումնասիրությունների մասին» (տարեկան) եւ «Երկրաբանական ուսումնասիրությունների կատարման մասին» (եռամսյակային) հաշվետվությունները:»:
Հոդված 11. Օրենսգրքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Երկրաբանական ուսումնասիրության համար անհրաժեշտ փորձնական հանույթի ֆիզիկական ծավալները սահմանում է լիազոր մարմինը:»:
Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 48.2-48.5-րդ հոդվածներով.
«Հոդված 48.2. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրումը եւ ժամկետները
1. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվությունը տրվում է տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերում նախատեսված օգտակար հանածոյի հանույթի համար նախատեսված ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ մեկ տարի ժամկետով՝ մինչեւ կառուցման նախագծի ժամկետի ավարտը:
2. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության գործողության ժամկետի ավարտից երեք ամիս առաջ, դիմել լիազոր մարմին՝ ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ժամկետը երկարաձգելու համար: Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերով սահմանված կանոնները:
3. Տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստանալու համար դիմումը լիազոր մարմին է ներկայացնում տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերը հաստատող համապատասխան մարմնի միջոցով:
4. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են՝
1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի ընդերքի տեղամասի հատակագիծը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող վեց ամսվա դրությամբ.
3) հանույթի ծավալը, նախատեսվող ժամկետը.
4) տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի համաձայն ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը:
5. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձեւը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:
6. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության դիմումը մերժվում է, եթե՝
1) ոչ մետաղական օգտակար հանածոն հաշվառված է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում.
2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
3) դիմումում նշված հանույթի ծավալները չեն համապատասխանում տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման նախագծերով տրված թույլտվությամբ սահմանված հանույթի ծավալներին.
4) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երեւակման տեղամաս.
5) իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին:
7. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 4-րդ մասի պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
8. Սույն հոդվածը չի տարածվում կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի դեպքերի վրա:
Հոդված 48.3. Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրումը եւ ժամկետները
1. Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ձեւը, տրամադրման կարգը, ընդերքի տրամադրման պայմանները եւ հանույթի տնօրինման պայմանները սահմանում է կառավարությունը:
2. Կարեւորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվությունը տրվում է մինչեւ երեք տարի ժամկետով եւ կարող է երկարաձգվել յուրաքանչյուր երեք տարին մեկ՝ մինչեւ կառույցի նախագծային հզորության հասնելը:
3. Կարեւորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստանալու համար դիմումը ներկայացնում է լիազոր մարմին:
4. Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն հայցելու դիմումում նշվում եւ դրան կից ներկայացվում են՝
1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի ընդերքի տեղամասի հատակագիծը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորման վկայական ստացած անձի ստորագրությամբ հաստատված ծայրակետային կոորդինատներով՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա դրությամբ.
3) եռամյա ժամկետում հանույթի ծավալը՝ տարեկան հանույթի առավելագույն ծավալի նշմամբ.
4) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի՝ կառավարության սահմանած կարգով տնօրինման առաջարկություններ՝ ըստ ծավալների եւ ժամկետների:
5) կարեւորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագծի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի համաձայն ստացած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը:
5. Կարեւորագույն նշանակության ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կանոնները:
6. Շահագործվող կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների դեպքում սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված պահանջը կիրառվում է շահագործվող կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման նախագծերի փոփոխության դեպքում:
7. Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության դիմումը մերժվում է, եթե՝
1) ոչ մետաղական օգտակար հանածոն հաշվառված է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում.
2) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
3) թույլտվության տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին.
4) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երեւակման տեղամաս.
5) դիմումում նշված հանույթի ծավալները չեն համապատասխանում օբյեկտի կառուցման կամ շահագործման նախագծով սահմանված ծավալներին:
8. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 4-րդ մասի պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
Հոդված 48.4. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձի իրավունքները եւ պարտականությունները
1. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձն իրավունք ունի տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների շինարարության նախագծով հաստատված ծավալներին համապատասխան՝ ընդերքի տեղամասից իրականացված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթը օգտագործելու միայն տվյալ կառույցի կառուցման համար:
2. Ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է՝
1) պահպանել միանգամյա թույլտվության եւ շինարարության նախագծով հաստատված պայմանները եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության եզրակացությամբ ամրագրված փորձագիտական պահանջները.
2) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության գործողության ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն հանույթի ծավալների վերաբերյալ:
Հոդված 48.5. Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձի իրավունքներն ու պարտականությունները
1. Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձն իրավունք ունի տնօրինելու կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման, ստեղծման կամ շահագործման ընթացքում առաջացած հանույթը:
2. Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն ստացած անձը պարտավոր է՝
1) պահպանել հանույթի թույլտվության եւ շինարարության նախագծով հաստատված պայմանները եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության եզրակացությամբ ամրագրված փորձագիտական պահանջները.
2) պահպանել հանույթի տնօրինման սահմանված պայմանները եւ ծավալները.
3) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 30-օրյա ժամկետում, լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն հանույթի ծավալների եւ ծավալների տնօրինման վերաբերյալ:»:
Հոդված 13. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 1-ին կետից հանել «իրավաբանական անձի դեպքում» բառերը, իսկ «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «համարը» բառով.
2) 5-րդ կետը «նախագիծը» բառից հետո լրացնել «՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան» բառերով.
3) 3-րդ եւ 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) ընդերքի տեղամասի երկրաբանական նկարագրությունը, հանքավայրի երկրաբանական եւ հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները՝ համապատասխան կտրվածքներով, հանքի շարժը՝ ըստ տարիների ցուցադրող գծագրերի, հանքի գլխավոր հատակագիծը, հանքի շահագործման նախապատրաստման եւ արդյունահանման աշխատանքների ժամանակացույցը.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսներն սպառումից եւ աղտոտումից պահպանելու միջոցառումներ:»:
Հոդված 15. Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «10-օրյա» բառը փոխարինել «40-օրյա» բառով.
2) 3-րդ մասի «10-օրյա» բառը փոխարինել «40-օրյա» բառով.
3) 4-րդ մասի «մինչեւ 100-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «60 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
4) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հիմնավորած որոշմամբ փորձաքննության հիմնական փուլի ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանված ժամկետի կեսը չգերազանցող չափով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ:».
5) 5-րդ մասի «100-օրյա» բառերը փոխարինել «60 աշխատանքային օրվա, իսկ օրենքով սահմանված կարգով հիմնական փուլի երկարաձգման դեպքում՝ երկարաձգված» բառերով.
6) 8-րդ մասի «դիմումի գրանցման օրվանից հետո՝ մինչեւ 180-օրյա ժամկետում,» բառերը փոխարինել «մինչեւ 25-օրյա ժամկետում» բառերով.
7) 9-րդ մասի «օրվանից հետո՝ 10-օրյա» բառերը փոխարինել «օրվանից հետո՝ 40-օրյա» բառերով:
Հոդված 16. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «եւ» բառից հետո լրացնել «(կամ)» բառով:
Հոդված 17. Օրենսգրքի 54-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասում՝
ա. 1-ին կետի «տեսակները» բառը փոխարինել «եւ (կամ) ուղեկից բաղադրիչների անվանումները» բառերով,
բ. 2-րդ կետը «լեռնահատկացման» բառից առաջ լրացնել «օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի եւ,» բառերով,
գ. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) օգտակար հանածոների պաշարների վերագնահատման կամ արդյունահանման, ընդերքօգտագործման թափոնների տեղադրման, ֆինանսական ներդրումների, օգտակար հանածոների արդյունահանման համալիրի ստեղծման աշխատանքների ենթադրվող ժամկետները՝ ըստ փուլերի, իսկ զուգահեռաբար լրահետախուզման աշխատանքներ կատարելու դեպքում՝ դրանց կատարման ժամանակացույցը.»,
դ. 6-րդ կետը «հաստատված» բառից հետո լրացնել «եւ պետական հաշվեկշռում հաշվառված» բառերով,
ե. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների վերանայման արդյունքում փոփոխված պլանները, ինչպես նաեւ դրանց իրականացման փոփոխված ֆինանսական երաշխիքը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին համաձայնեցման ներկայացնելու դրույթները:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում անհրաժեշտ է նախատեսել ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսներն սպառումից եւ աղտոտումից պահպանելու միջոցառումներ:»:
Հոդված 18. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետից հանել «երկրաբանական ուսումնասիրության» բառերը.
2) 3-րդ մասում՝
ա. 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) լիազոր մարմին հանձնել ստացած երկրաբանական տեղեկությունը.», բ. 15-րդ կետից հանել «արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց» բառերը,
գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ եւ 23-րդ կետերով.
«22) լիազոր մարմին ներկայացնել վարչական վիճակագրական «Օգտակար հանածոների կորզումն արդյունահանման ժամանակ» (տարեկան) եւ «Oգտակար հանածոների հարստացման, մետաղագործական վերափոխման, մակաբացված ապարների եւ արտադրական լցակույտերի համալիր օգտագործման մասին» (տարեկան) հաշվետվությունները.
23) երաշխավորել հանքային ջրի հանքավայրի նույն հորատանցքից կամ աղբյուրից այլ ընդերքօգտագործողի կողմից արդյունահանման աշխատանքների անարգել իրականացումը:»:
Հոդված 19. Օրենսգրքի 80-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Սույն օրենսգրքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող առաջին քաղվածքի ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2020 թվականի հունվարի 30-ը:»:
Հոդված 20. Օրենսգրքի ամբողջ տեքստում «աշխատանքային ծրագիր» եւ «աշխատանքային նախագիծ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ծրագիր» եւ «նախագիծ» բառերով:
Հոդված 21. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 4-ամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձեւը եւ տրամադրման կարգը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 4-ամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության ձեւը, տրամադրման կարգը, ընդերքի տրամադրման պայմանները եւ հանույթի տնօրինման պայմանները: