Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-2732-09.09.2019,21.10.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի N ՀՕ-186 օրենքի 19.4-րդ հոդվածը լրացնել 10-րդ եւ 11-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
 
«10) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով մեկանգամյա թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով
11) կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
500-ապատիկի չափով»

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
 

Ամփոփաթերթ