Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-563-18.04.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարները հարկ վճարողին վերադարձվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր յոթերորդ եւ ութերորդ մասերով`

«Եթե սույն հոդվածում նշված ժամկետում հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարների վերադարձը չի կատարվում, ապա ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ` վերադարձման ենթակա գումարի 0.15 տոկոսի չափով:

Սույն հոդվածի յոթերորդ մասի գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարկային պարտավորությունների սահմանված չափից ավել վճարված գումարների նկատմամբ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: