Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 25.1-րդ, 25.2-րդ եւ 25.3-րդ կետերով.
«25.1) սահմանում է շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները եւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների տեսակները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները եւ գործունեության իրականացման ժամերը.
25.2) սահմանում է շրջիկ առեւտրի կետերի կամ տրանսպորտային միջոցների հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը եւ շրջիկ առեւտրի կետերի կամ տրանսպորտային միջոցների հատուկ տարածք տեղափոխման եւ պահպանման համար վճարների չափը.
25.3) սահմանում է Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ տարածքներ) շրջածախ առեւտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առեւտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները եւ շրջածախ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը»:
Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 4.3-րդ, 4.4-րդ եւ 4.5-րդ կետերով.
«4.3) սահմանված կարգով տալիս է Երեւան քաղաքում շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվություն.
4.4) սահմանում է շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշման եւ նշանով կահավորման կարգը.
4.5) սահմանված կարգով տալիս է Երեւանում շրջածախ առեւտուր իրականացնելու թույլտվություն»:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են օրենքով օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնց համաձայն՝ առեւտրի իրականացման տեսակներ են նաեւ շրջիկ եւ շրջածախ առեւտուրը:
Երեւան քաղաքում ներկայումս, ի թիվս առեւտրի կազմակերպման եւ ծառայությունների մատուցման մյուս տեսակների, առեւտուր է իրականացվում կամ ծառայություններ են մատուցվում նաեւ շրջիկ առեւտրի կետերի եւ շրջածախ առեւտրի իրականացման միջոցով, որոնց վերաբերյալ, սակայն, առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ: Մասնավորապես, սահմանված չեն շրջիկ առեւտրի կետերի գործունեության եւ շրջածախ առեւտրի իրականացման համար թույլատրված վայրերը, դրանց իրականացման ժամերը, առեւտրի կետերին ներկայացվող պահանջներն ու պայմանները եւ մի շարք այլ հարցեր: Օրենսդրորեն ամրագրված չեն նաեւ դրանց խախտման համար համապատասխան վարչական ներգործության միջոցները:
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը վերոնշյալ բնագավառը կանոնակարգելու նպատակ է հետապնդում, ուստի նախատեսում է սահմանել սույն իրավահարաբերությունները կարգավորող նորմեր:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
22 հոկտեմբերի 2019թ.
Հարգելի պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
-օրենքների նախագծերի փաթեթը,
-օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,
-գործող օրենքների փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` (15) էջ:
Հարգանքով՝ | Սիսակ Գաբրիելյան |