Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ եւ 22-րդ կետերով.
«21) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին Երեւան համայնքի վարչական տարածքում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված` շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար.
22) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին Երեւան համայնքի վարչական տարածքում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված` շրջածախ առեւտրի իրականացման թույլտվության համար:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21-րդ եւ 22-րդ կետերով.
«21) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին Երեւան համայնքի վարչական տարածքում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված` շրջիկ առեւտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար` յուրաքանչյուր ամսվա համար` հիսուն հազար դրամ.
22) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին Երեւան համայնքի վարչական տարածքում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված` շրջածախ առեւտրի իրականացման թույլտվության համար` մեկ անձի համար` օրական հինգ հարյուր դրամ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: