Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-329-28.10.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դեղերի մասին»  2016 թվականի մայիսի 17-ին ընդունված (ՀՕ-86-Ն) օրենքի 16-րդ հոդվածի 23-րդ մասը լրացնել նոր՝ 7-րդ կետով.

«7) բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց անունով ներմուծված դեղերի համար:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել նոր՝ զ. ենթակետով.

«զ. ֆիզիկական անձինք՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետին համապատասխան:»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) օտարերկրյա պետություն մեկնող եւ օտարերկրյա պետությունից  ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի, ինչպես նաեւ փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով մեկ ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ ավելի հաճախականությամբ ֆիզիկական  անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի համար:»:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր՝ 1.1 կետով.

«1.1) Սույն մասով նախատեսված դեղերի ներմուծման կարգն ու քանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դեղերի մասին»  2016 թվականի մայիսի 17-ին ընդունված (ՀՕ-86-Ն) օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը  պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

«Դեղերի մասին»  2016 թվականի մայիսի 17-ին ընդունված (ՀՕ-86-Ն) օրենքի 16-րդ հոդվածը կանոնակարգում է դեղերի գրանցման հետ կապված խնդիրները, որի 23-րդ մասը սահմանում է այն դեպքերը, երբ դեղերի գրանցում չի պահանջվում: Մասը բաղկացած է 6 կետերից, որոնցում առկա չէ բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ներմուծված դեղերը չգրանցելու իրավասության վերաբերյալ դրույթ:

«Դեղերի մասին»  2016 թվականի մայիսի 17-ին ընդունված (ՀՕ-86-Ն) օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է  Հայաստանի Հանրապետության տարածք, առանց տվյալ օրենքով նախատեսված մեծածախ իրացման լիցենզիայի առկայության, դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք եւ հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու իրավունք ունեցող անձանց կամ խմբերը, որոնց թվում նշված չեն բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով դեղեր ներմուծող ֆիզիկական անձինք:

«Դեղերի մասին»  2016 թվականի մայիսի 17-ին ընդունված (ՀՕ-86-Ն) օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է դեղերի ներմուծման այն դեպքերը, որոնց պարագայում ներմուծման կամ արտահանման հավաստագիր չի պահանջվում: Նշված մասի 1-ին կետի համաձայն՝ այդպիսի հնարավորություն սահմանված է օտարերկրյա պետություն մեկնող եւ օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած քանակներով:

ԵԱՏՄ օրենսդրությամբ եւ միջազգային փոստային կազմակերպության ակտերով փոստային առաքումներով դեղերի փոխադրման արգելք սահմանված է թմրանյութերի, դրանց պրեկուրսորների, հոգեներգործուն դեղամիջոցների համար:

ԵԱՏՄ հանձնաժողովի 21.04.2015թ. թիվ 30 որոշմամբ հաստատված՝  ԵԱՏՄ մաքսային տարածք դեղամիջոցների ներմուծման մասին թիվ 21-րդ հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից, որպես անձնական օգտագործման ապրանք  դեղերի ներմուծման իրավունքը սահմանափակված չէ ներմուծման եղանակով, (օրինակ պարտադիր սահմանով մեկնող կամ ժամանող անձի անձնական օգտագործման կամ բուժման կուրսով նախատեսված դեղերի համար) եւ այդ պարագայում չի պահանջվում մաքսային մարմնին ներկայացնել տեղեկություններ գրանցված  դեղամիջոցների միասնական ռեեստրում գրանցված լինելու կամ թույլատրող փաստաթղթերի մասին:

Ըստ էության՝ առկա է որոշակի հակասություն կամ անհամապատասխանություն փոստային առաքանիներով կամ փոխադրողի կողմից ֆիզիկական անձանց անունով ներմուծվող անձնական օգտագործման ապրանք հանդիսացող դեղերի ներմուծման՝ ԵԱՏՄ եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումներում, քանի որ ըստ «Դեղերի մասին»  գործող օրենքի՝ ֆիզիկական անձը օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից ժամանելիս  հնարավորություն ունի ներմուծելու դեղեր իր բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով՝ կառավարության սահմանված քանակներով, այնինչ հնարավորություն չունի փոխադրողի կամ միջազգային փոստային առաքումների միջոցով իր անունով  անձնական օգտագործման նպատակով ներմուծելու դեղեր:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ նախաձեռնել «Դեղերի մասին»  2016 թվականի մայիսի 17-ին ընդունված (ՀՕ-86-Ն) օրենքում՝ այն ԵԱՏՄ մաքսային օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով:
 
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

25 հոկտեմբերի 2019թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի' պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

-օրենքի նախագիծը,

-օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

-գործող օրենքի փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝  Սիսակ Գաբրիելյան