Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-329-28.10.2019-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դեղերի մասին»  2016 թվականի մայիսի 17-ին ընդունված (ՀՕ-86-Ն) օրենքի 16-րդ հոդվածի 23-րդ մասը լրացնել նոր՝ 7-րդ կետով.

«7) բուժման կուրսի կամ անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց անունով ներմուծված դեղերի համար:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ  հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել նոր՝ զ. ենթակետով.

«զ. ֆիզիկական անձինք՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետին համապատասխան:»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) օտարերկրյա պետություն մեկնող եւ օտարերկրյա պետությունից  ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերի, ինչպես նաեւ փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով մեկ ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ ավելի հաճախականությամբ ֆիզիկական  անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի համար:»:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր՝ 1.1 կետով.

«1.1) Սույն մասով նախատեսված դեղերի ներմուծման կարգն ու քանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: