Հոդված 1. ՀՀ Սահմանադրության հոդված 66-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է խղճով եւ համոզմունքներով:
Պատգամավորն իր պատգամավորական լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող` հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել պատգամավորի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային Ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից:
Հիմնավորում
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ ստանալու համար գնալով սրվում է օրենսդրական գործունեության հետ առնչություն չունեցող անձանց միջեւ պայքարը, ինչպես նաեւ այն վնասը, որը կրում է երկրի տնտեսությունը եւ պետական բյուջեն հարկերից խուսափելու եւ տնտեսական այլ հանցագործությունների արդյունքում, հասունացել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերացնելու անհրաժեշտություն:
Այսպիսով, խմբագրման ենթակա է ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածը, որից առաջարկվում է հանել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող դրույթը: