Armenian ARMSCII Armenian
Կ-3351-30.10.2019-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածի երրորդ պարբերությունում`

1) «պետական ռեգիստրում պահվող» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա» բառերով.

2) «մարդու իրավունքների պաշտպանը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերից հետո լրացնել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հայտ ներկայացրած` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով սահմանված լրատվական գործունեություն իրականացնողները, որոնց հայտի հիման վրա տրամադրված հասանելիությունը օրենքով նախատեսված կարգով չի սահմանափակվել:» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: