Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-344-06.11.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 04-ի ՀՕ-165-Ն (այսուհետ՝ Օրենք) հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում՝ «, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի» բառերը հանել.

2) 1-ին մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

4)  3-րդ մասում « (բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասում նշված դեպքի) » բառերը հանել.

5) 3-րդ մասի 1-ին կետում՝  «, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի» բառերը հանել.

6) 3-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

7) 4-րդ մասի 1-ին կետում՝ «, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի» բառերը հանել.

8) 4-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

9) 5-րդ մասի 1-ին կետում՝ «, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքի» բառերը հանել.

10) 5-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

11) 7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը  գործող ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածում նշված հարկային իրավախախտումների համար նախատեսում է հավասար պատասխանատվություն: ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածը սահմանում է ՀԴՄ սարքերի բացակայության, հարկային մարմնում այդ վայրի հասցեով տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենա գրանցված չլինելու, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտմամբ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության, ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար հարկ վճարողների պատասխանատվության տարբերակված մոտեցում:

Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար Օրենքի 416-րդ հոդվածով առավել մեծ պատասխանատվության չափ՝ ավելի մեծ տուգանք սահմանելը, արդարացված էր այն ժամանակ, երբ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը հանդիսանում էր արտոնագրային հարկով հարկման օբյեկտ եւ իրական շրջանառության արտացոլման խնդիր կար:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ակնկալվում է ունենալ նույն հարկային իրավախախտման համար հավասար պատասխանատվություն, ինչը բխում է նաեւ ՀՀ հարկային օրենսգրքի         3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում սահմանված հավասարության սկզբունքից, որի համաձայն հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը պետք է հավասարապես կիրառվեն բոլոր հարկ վճարողների նկատմամբ:  

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

-նախագծի ընդունման հիմնավորումը,

-օրենքներիի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Բաբկեն Թունյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր`  (4) էջ:

Հարգանքով`      Բաբկեն Թունյան /034/

Գեւորգ Պապոյան /057/
Արտակ Մանուկյան /026/