Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.6-րդ հոդվածով.
«Հոդված 41.6. Աշխատանքի ընդունելու կամ թույլատրելու պահանջները խախտելը
1. Գործատուի կողմից մինչեւ տասնվեց տարեկան անձին օրենքով նախատեսված պահանջների խախտումով աշխատանքի ընդունելը կամ ներգրավելը կամ մինչեւ տասնութ տարեկան անձին աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում ներգրավելը կամ թույլատրելը կամ հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց աշխատանքային օրենսդրությամբ արգելված աշխատանքներում կամ վնասակար կամ վտանգավոր աշխատանքի պայմաններում աշխատանքի ներգրավելը կամ թույլատրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածով սահմանված արարքներից որեւէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 42.1-ին հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 42.1. Առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների եւ (կամ) վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը
1. Առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների եւ (կամ) վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 169.6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 230. Առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը
1. Սույն օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.2-րդ, 41.6-րդ, 42-43-րդ, 45-47.5-րդ, 47.7-47.13-րդ, 80-86-րդ (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմերի խախտումներ), 87-րդ (Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կարգադրագրերը չկատարելու համար), 96.1-ին հոդվածներով, 152-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 169.5-րդ, 169.8-րդ, 173.3-րդ, 198-րդ հոդվածներով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր է նշանակում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածից հանել «169.5» թիվը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի:
Հոդված 8. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: