Armenian ARMSCII Armenian
Կ-3461-07.11.2019-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, ընդ որում հիմնական դպրոց հանդիսացող պետական ոչ առեւտրային կազմակերպությունների անվանումների վերաբերյալ որոշումն ընդունվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգի համաձայն» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: