Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում լրացնել նոր 2-րդ մաս.
«2. Հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձանց սակագների հաշվարկներում ներառվող աշխատանքի վարձատրության ծախսերի հաշվարկման դեպքում մեկ աշխատակցի հաշվով միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է որպես պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող բազային աշխատավարձի եւ հետեւյալ գործակիցների արտադրյալ՝
ա) ատոմային էլեկտրակայանի համար՝ 4,53.
բ) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձի համար՝ 3.78.
գ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի համար՝ 3,34.
դ) գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց համար՝ 3,43.
ե) սույն մասի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերում չնշված մնացած անձանց համար՝ 3,02:»:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս.
«3. Սակագների հաշվարկում ներառվող մեկ աշխատակցի հաշվով աշխատանքի վարձատրության թույլատրելի ծախսը չի կարող գերազանցել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող բազային աշխատավարձի 20ապատիկը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Օրենքի ընդունման առաջնային նպատակն է էներգետիկայի բնագավառում, որը հանրային ծառայությունների կարեւորագույն ոլորտներից մեկն է, աշխատավարձի մասով արդարության սկզբունքի ապահովումը: Այդ մոտեցումն ամրագրված է նաեւ 2019 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում:
Մասնավորապես առաջարկվող նախագծով փորձ է կատարվում կանոնակարգել սակագնի մեջ մտնող աշխատավարձի ֆոնդի վերին շեմերը: Սա հնարավորություն կտա աշխատավարձի ֆոնդի պահպանման պարագայում առավել արդարացի բաշխում ապահովել: Առաջարկը որեւէ ազդեցություն սակագնի վրա ազդեցություն չունի, եւ միմիայն ենթադրում է վերին եւ ստորին շեմերի միջեւ խզվածության մեղմում, ինչպես նաեւ վերին շեմի մասով կանոնակարգում: Մասնավորապես այդ նպատակով ներկայումս սակագնի մեջ ներառված միջին ամսական աշխատավարձերի սկզբունքն փոխարինվել եւ ամրակցվել է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց դրույքաչափերի սկզբունքի հետ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԱԺ պատգամավորներ Ա.Մանուկյանի, Բ.Թունյանի եւ Վ.Կարապետյանի կողմից «Էներգետիկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
1. օրենքի նախագիծը,
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:
Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ |
ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ |
|
ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |