Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-564-19.04.2005-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության /1998 թվականի դեկտեմբերի 2 ՀՕ-265/ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «պաշտպանությունը» բառից հետո լրացնել«Հայաստանի Հանրապետության կառավարության կազմից սահմանված կարգով» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ընդունվել է 05.03.2002թ.) 6-րդ հոդվածի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը լրացվել է «հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտներն ապահովում են հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության անհապաղ ազդարարումը եւ պաշտպանությունը» պարբերությամբ: Սակայն Հայկական ատոմակայանը միջուկային եւ ռադիացիոն վթարների դեպքում, ելնելով վթարի զարգացման անկանխատեսելիությունից եւ վթարի բարդությունից, չի կարող կատարել սույն օրենքով իր վրա դրված աշխատանք՟ները:

Համաձայն «Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության Կառավարությանը տեխնիկական օգնություն տրամադրելու մասին» վերանայված լրացուցիչ համաձայնագրի թիվ 2 հոդվածի, ՀՀ Կառավարությունը պարտավորվում է կիրառել ԱԷՄԳ-ի INFCIRC/18Rev փաստաթղթում սահմանված անվտանգության համապատասխան չափանիշները եւ միջոցառումները: Վերոհիշյալ Համաձայնագիրը վավերացվել է ՀՀ Նախագահի 2003թ. հունիսի 4-ին համապատասխան հրամանագրով:

Համաձայն ԱԷՄԳ-ի TECDOC-953/R «Միջուկային եւ ռադիացիոն վթարների արձագանքման մեթոդիկայի մշակում» փաստաթղթի 2.1.4 կետի ԱԷԿ-ները արտակարգ իրավիճակներում պարտավոր են իրականացնել միայն հետեւյալ գործառույթները.

1. վթարի տեղայնացման հետ կապված անհետաձգելի աշխատանքների իրականացումը օբյեկտում,

2. օբյեկտի տարածքում աշխատողների պաշտպանություն,

3. իշխանության համապատասխան օղակներին տեղեկացում՝ վթարի եւ նրա զարգացման մասին, ինչպես նաեւ այդ մարմիններին ապահովում տարածքից դուրս կատարվող պաշտպանական միջոցառումների եւ տրամադրվող տեխնիկական օգնության վերաբերյալ համապատասխան խորհուրդներով:

Իսկ օբյեկտից դուրս գտնվող տարածքում բնակվող բնակչության պաշտպանութ՟յան հարցերով զբաղվում են պետական եւ տեղական ինքնակառավարման համա՟պատասխան մարմինները:

Ուստի, ելնելով վերը շարադրվածից, առաջարկվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը Հայկական ատոմակայանի համար լրացնել նոր պարբերությամբ, որը ներկայացված է սույն օրենքի նախագծում: