Armenian ARMSCII Armenian
Պ-263-30.08.2019,11.11.2019-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածը առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ընկերության գործադիր տնօրեն եւ փոխտնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածը առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Միության գործադիր տնօրեն եւ փոխտնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: