Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-565-19.04.2005-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (31 մարտի 2004 թվական, ՀՕ-60-Ն» այսուհետ` Օրենք) կատարել հետեւյալ փոփոխությունները.

1. Օրենքի վերնագրում եւ ամբողջ տեքստում «զորքեր» բառն ու դրա հոլովաձեւերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով եւ դրա հոլովաձեւերով:

2. Օրենքի 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունը հանել:

3. Օրենքի 6-րդ հոդվածի`

ա) առաջին պարբերությունում «արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական» բառերը հանել,

բ) երկրորդ պարբերությունում «իսկ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը» բառերը հանել:

4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետում «ստորաբաժանումների աշխատակիցների» բառերը փոխարինել «այլ անձնակազմի» բառերով:

5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մարտական կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով եւ կանոնադրություններով:»:

6. Օրենքի 16-րդ հոդվածի`

ա) երկրորդ պարբերությունում «եւ քաղաքացիական պաշտպանության զորքերի կանոնագրքերով» բառերը փոխարինել «կանոնագրքերով եւ կանոնադրություններով» բառերով,

բ) չորրորդ պարբերությունը հանել:

7. 17-րդ հոդվածի`

ա) առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերը հանել,

բ) երկրորդ պարբերությունը հանել:

8. 22-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի» բառերը հանել:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

Օրենքների նախագծերի ընդունումը նպատակ ունի կարգավորել պետական ծառայության բնագավառում իրականացվող բարեփոխումները եւ բխում է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի նիստի N 45 արձանագրային որոշման պահանջներից եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորող 1977 թվականի հունիսի 8-ի Միջազգային զինվորական հակամարտություններին վերաբերող Ժնեւյան կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականի մարտին) դրույթների համաձայն քաղաքացիական պաշտպանության խնդիրները կարող են իրականացվել զինված ուժերի ղեկավարությամբ կամ վերահսկողությամբ, իսկ 67-րդ հոդվածը թույլ է տալիս քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը դնել զինված ուժերի անձնակազմի եւ զինվորական ստորաբաժանումների վրա, ինչը հնարավորություն է ընձեռում «քաղաքացիական պաշտպանության զորքեր» տերմինը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ» տերմինով: