Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 04-ի հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 4.1-ին կետով.
«4.1. բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով ստացված գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպություններն ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու, իսկ ֆիզիկական անձը՝ ապահովադիր (այդ թվում, եթե գումարները բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից անմիջապես ուղղվում են ֆիզիկական անձի վարկի մարմանը, որի մասով առկա է ապահովագրության պայմանագիր).»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ