Հոդված 1. «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-145-Ն օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3.Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը: Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ վարչապետի հրավիրած անձինք:»,
2) 10-րդ մասում «անդամներն» բառը փոխարինել «անդամները, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահն» բառերով,
3) 11-րդ մասը «անդամներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահին» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: