«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածով, 125.1-րդ հոդվածով, 131-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 3-րդ մասով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 154.2 հոդվածով, 154.9 հոդվածով, 168-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 179-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 181-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 182-րդ հոդվածով, 188-րդ հոդվածով, 1881-րդ հոդվածով, 189-րդ հոդվածով, 189.1-րդ հոդվածով, 190-րդ հոդվածով, 190.1-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 190.2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 191-րդ հոդվածով, 192-րդ հոդվածով, 193-րդ հոդվածով, 194-րդ հոդվածով, 200-203-րդ հոդվածներով, 205-րդ հոդվածով, 207-րդ հոդվածով, 213-րդ հոդվածով, 214-րդ հոդվածով, 215.1-րդ հոդվածով, 216-րդ հոդվածի 3-րդ մասով, 217-րդ հոդվածով, 217.1-րդ հոդվածով, 218-րդ հոդվածով, 219-224-րդ հոդվածներով, 233-րդ հոդվածով, 235-րդ հոդվածով, 235.1-րդ հոդվածով, 261-րդ հոդվածով, 262-րդ հոդվածով, 266-րդ հոդվածով, 267.1-րդ հոդվածով, 274-րդ հոդվածով, 275-րդ հոդվածով, 308-րդ հոդվածով, 309-րդ հոդվածով, 310-314.3-րդ հոդվածներով, 332-րդ հոդվածով, 336-րդ հոդվածով, 352-րդ հոդվածով, 375-րդ հոդվածով հարուցված քրեական գործերով դատարանը պատճառաբանված որոշմամբ բավարարում է կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ինչպես նաեւ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով առգրավում կամ խուզարկություն կատարելու թույլտվություն տալու քննիչի՝ հսկող դատախազի համաձայնությամբ եւ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի կողմից հաստատված միջնորդությունը, եթե ներկայացվել են ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ վերը նշված տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, եւ դրանք ողջամտորեն հնարավոր այլ եղանակով պարզվել չեն կարող: Այս դեպքում դատարանի որոշման պատճենը քննիչը ոչ ուշ, քան քրեական գործը սույն օրենսգրքի 272-րդ հոդվածով սահմանված կարգով դատախազին ուղարկելուց կամ քրեական գործի վարույթը սույն օրենսգրքի 261-րդ հոդվածով սահմանված կարգով կարճելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված այն անձին, ում վերաբերյալ ստացվել են տեղեկությունները: Նշված որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:»:
Հիմնավորում
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ