Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1881-14.06.2019,11.11.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 192-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «այլ տեղեկություններ թաքցնելը,» բառերից հետո լրացնել  «պարտապանի կողմից «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով սնանկության կառավարչին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, ներկայացվող հայտարարագրում տվյալներ խեղաթյուրելը, գույքագրմանը խոչընդոտելը,»  բառերը.

2) «անհատ ձեռնարկատիրոջ» բառերից առաջ լրացնել «ֆիզիկական անձի կամ» բառերը:

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենսգրքի 192-րդ հոդվածում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

 Սույն օրենսգրքի 193-րդ եւ 194-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Սույն օրենսգրքի 196-րդ, 197-րդ, 198-րդ եւ 199-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 2. Օրենսգրքի 193-րդ եւ 194-րդ հոդվածներում «անհատ ձեռնարկատիրոջ» բառերից առաջ լրացնել «ֆիզիկական անձի կամ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման պահից երեք ամիս հետո: