Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1882-14.06.2019,11.11.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 50-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.

«5) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում Դատական դեպարտամենտի կողմից տրված տեղեկատվություն` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործերի բացակայության վերաբերյալ.

6)  դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված տեղեկատվություն` իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չկարճված կատարողական վարույթների բացակայության վերաբերյալ:»:

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.

«5) իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը.

6) իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չկարճված կատարողական վարույթի վերաբերյալ տեղեկատվության առկայությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: