Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մարտի 2002 թվական, ՀՕ-309, այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի «ա» կետում «զորքերը» բառը փոխարինել «ստորաբաժանումները» բառով.
բ) 2-րդ մասում «զինված ուժերի եւ» բառերը հանել:
Հոդված 2 . Օրենքի 19-րդ հոդվածում`
ա) վերնագրի եւ տեքստի «զորքեր» բառն ու դրա հոլովաձեւերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով եւ դրա հոլովաձեւերով.
բ) 1-ին մասը «լիազորված» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: