Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 55-57-րդ կետերով.
«55.սնանկության կառավարչի որակավորման ստուգման համար | բազային տուրքի 30-ապատիկի չափով |
56. սնանկության կառավարչի հաշվառման համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
57. «Սնանկության մասին» օրենքով նախատեսված հատուկ համակարգչային ծրագրի միջոցով սպասարկման համար (յուրաքանչյուր տարվա համար) |
բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից: