Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5652-19.04.2005-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (29 մայիսի 1997 թվական, ՀՕ-120, այսուհետ` Օրենք) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

1. Օրենքի 1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունում «քաղաքացիական պաշտպանության զորքերը» բառերը հանել եւ վերջակետից առաջ լրացնել «, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները» բառեր,

2. Օրենքի 9-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «ձեռնարկությունների,» բառը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների,» բառերով,

2) Օրենքի 10-րդ հոդվածի`

ա) չորրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1 » կետով.

«զ1 ) ղեկավարում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեությունը,»,

բ) հինգերորդ պարբերության «զ» կետում «ուղղությամբ» բառը փոխարինել «, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ու իրականացման» բառերով:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

Օրենքների նախագծերի ընդունումը նպատակ ունի կարգավորել պետական ծառայության բնագավառում իրականացվող բարեփոխումները եւ բխում է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի նիստի N 45 արձանագրային որոշման պահանջներից եւ պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորող 1977 թվականի հունիսի 8-ի Միջազգային զինվորական հակամարտություններին վերաբերող Ժնեւյան կոնվենցիայի լրացուցիչ արձանագրության (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993 թվականի մարտին) դրույթների համաձայն քաղաքացիական պաշտպանության խնդիրները կարող են իրականացվել զինված ուժերի ղեկավարությամբ կամ վերահսկողությամբ, իսկ 67-րդ հոդվածը թույլ է տալիս քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը դնել զինված ուժերի անձնակազմի եւ զինվորական ստորաբաժանումների վրա, ինչը հնարավորություն է ընձեռում «քաղաքացիական պաշտպանության զորքեր» տերմինը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ» տերմինով: