Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի երրորդ պարբերությունում «ձեռնարկությունների» բառը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
ա) չորրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1 » կետով.
«զ1 ) ղեկավարում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեությունը.».
բ) հինգերորդ պարբերության «զ» կետի «ուղղությամբ» բառը փոխարինել «, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ու իրականացման» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: