Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253 օրենքով (այսուհետ՝ Օրենք) հաստատված հավելվածի 16-րդ կետում «թվային տնտեսության ձեւավորման խթանման» բառերից հետո լրացնել «, տիեզերական գործունեության» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: